Լրահոս

21.11.2014 11:15


Պենտագոնն Իրաք կուղղի հրահանգիչների՝ առանց Կոնգրեսի լրացուցիչ ֆինանսավորման

Պենտագոնն Իրաք կուղղի հրահանգիչների՝ առանց Կոնգրեսի  լրացուցիչ ֆինանսավորման

Իրաքյան զինված ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար նախապատրաստող ռազմական հրահանգիչների մի մասը կուղղվի Իրաք առաջիկայում՝ չսպասելով Կոնգրեսից հատկացումների։ Այս մասին նախօրեին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է պաշտպանության մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախաձեռնել էր Իրաք լրացուցիչ 1.5 հազար զինծառայողներ ուղղել, որոնք պետք է մարզեին իրաքյան բանակը, որի համար նախատեսվում էր ստեղծել հատուկ մարզական կենտրոններ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը