Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Նրա մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին: Երկրի ղեկավարը Ֆրանսիայի հայ համայնքը համարել է Սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից մեկը, որը միշտ յուրահատուկ ակտիվությամբ է հանդես եկել Արցախին սատարելու, Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու եւ համազգային ծրագրերն իրականացնելու գործում:
Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մի խումբ պետական պաշտոնյաներ:
Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Նրա մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին:
Երկրի ղեկավարը Ֆրանսիայի հայ համայնքը համարել է Սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից մեկը, որը միշտ յուրահատուկ ակտիվությամբ է հանդես եկել Արցախին սատարելու, Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու եւ համազգային ծրագրերն իրականացնելու գործում: