Լրահոս

21.11.2014 10:47


Վիեննայում ավարտվել է Ջոն Քերրիի, Քեթրին Էշթոնի և Ջավադ Զարիֆի երկժամյա հանդիպումը

Վիեննայում ավարտվել է Ջոն Քերրիի, Քեթրին Էշթոնի և Ջավադ Զարիֆի երկժամյա հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը և ԵՄ համակարգող Քեթրին Էշթոնը նախօրեին ավարտել են եռակողմ հանդիպումը, որը շարունակվում էր մոտ երկուսուկես ժամ։ Այս մասին հաղորդել է ամերիկյան պատվիրակության ղեկավարը։
«Խորհրդակցությունները կշարունակվեն ուրբաթ տարբեր ձևաչափերով», – նշել է նա։
Նախատեսվում է, որ Վիեննա կժամանեն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները՝ Լորան Ֆաբիուսը և Ֆիլիպ Համմոնդը։
Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը, ԵՄ համակարգող Քեթրին Էշթոնը և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կեսօրին հանդիպում կանցկացնեն Իրանի և «վեցնյակի» բանակցությունների շրջանակում։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին հայտնել է տեղեկատվական աղբյուրը։
Զրուցակցի խոսքերով՝ Ֆաբիուսը և Համմոնդը կժամանեն Վիեննա օրվա առաջին կեսին և, փաստորեն, միանգամից կուղևորվեն «Քոբուրգ», որտեղ անց են կացվում բանակցությունները։

Այս խորագրի վերջին նյութերը