Աշխարհ

21.11.2014 10:27


Իսրայելական հատուկ ծառայությունները կանխել են «ՀԱՄԱՍ»–ի ահաբեկիչների հարձակումը երկրի ԱԳՆ ղեկավարի վրա

Իսրայելական հատուկ ծառայությունները կանխել են «ՀԱՄԱՍ»–ի  ահաբեկիչների հարձակումը երկրի ԱԳՆ ղեկավարի վրա

Իսրայելական անվտանգության հատուկ ծառայությունը և Իսրայելի զինված ուժերը կանխել են «ՀԱՄԱՍ» շարժման զինյալների ահաբեկչությունը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի դեմ։ Այս մասին ասվում է նախօրեին հրապարակված հատուկ ծառայությունների, բանակի և ոստիկանության համատեղ հայտարարության մեջ։
«Խմբավորումը, բաղկացած «ՀԱՄԱՍ» շարժման բեթղեհեմյան ճյուղի զինյալներից, նպատակ էր դրել սպանել երկրի ղեկավարության մի շարք անդամների, այդ թվում՝ Լիբերմանին։ Ահաբեկչություն կատարելու համար իսլամիստները նռնականետ են ձեռք բերել, որի շնորհիվ պատրաստվում էին ոչնչացնել նրա ավտոմեքենան», – նշվում է հայտարարությունում։
Ծայրահեղական խմբավորումը գլխավորել է 37-ամյա Իբրահիմ Սալիմ Մահմուդ ազ–Զիրը, որն ավելի վաղ բազմաթիվ ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իսրայելում։
Լիբերմանն Իսրայելի միակ նախարարն է, որը բնակվում է Հորդանանի Արևմտյան ափին, և հեշտ թիրախ է դառնում ահաբեկիչների համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը