Լրահոս

21.11.2014 09:56


Պատահար Գեղարքունիքի մարզում. ուղևորը տեղում մահացել է

Պատահար Գեղարքունիքի մարզում. ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 87 AU 888 և «ԿամԱԶ» մակնիշի 34 TU 132 պետհամարանիշերով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1988 թ. ծնված Մ. Ա.-ն, տեղում մահացել է, իսկ վարորդը` 1989 թ. ծնված Ս. Մ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը