Լրահոս

21.11.2014 09:48


Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է
1998թ.-ի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day):
Հեռուստատեսության պատմությունն սկսվել է 20-րդ դարի սկզբներին։ Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին հաջողվել է 1933թ.-ին ստեղծել կատոդային փողակ, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր մասն է:
Այս հայտնագործության շնորհիվ 1936թ.-ից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941թ.-ից նաև ԱՄՆ-ում: Սակայն Եվրոպայում հեռարձակումը լայն տարածում է գտնում միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից:
1956թ.-ի նոյեմբերի 29-ին, առաջին փորձնական հաղորդումից հետո, հայկական հեռուստատեսությունը մտավ եթեր:

Այս խորագրի վերջին նյութերը