Արմեն Հարությունյան. « Իշխանական փուչիկները պայթում են իրար հետևից»
Այս օրերին ականատես ենք լինում, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքակությունն իր ուղնուծուծով օդ է՝ Կարեն Ավագյանի փուչիկների միջի օդ, և այդ փուչիկների նման էլ պայթում է՝ ի ցույց դնելով գործող նախագահի վարչակազմի ողջ սնանկությունը:
Թողնեք մի կողմ, որ էջմիածնեցի Մանվելը Բաքվում կիսատ գործ ուներ, ու հիմա ծպտունը դուրս չի գալիս, երբ պետք է հասնել ընդամենը շփման գիծ՝ վերադարձնելու մեր զոհված, իսկ գուցե՝ դեռ վիրավոր զիվորներին: Եթե Մանվելն այդքան խիզախ լիներ, ինչո՞ւ է այսպես կռացել Սերժ Ազատիչի առաջ, հանուն ինչի՞, փողի՞:
Ի՞նչ է, եթե մի կողմ քաշվի ու այսպես ստրկամտորեն չծառայի, փողերը ձեռքից խլելո՞ւ են: Ինչո՞ւ է ԵԿՄ-ն դարձրել պնակալեզների ակումբ ու հիմա էլ որոշել է մեր երեխաներին հենց դպրոցից ստրկամիտ դաստիարակել: Նրա համար իշխանությունն այլևս շատ թանկ է՝ հայրենիքից էլ թանք: Բայց Մանվելը թեպետ ԱԺ պատգամավոր է, բայց նաև՝ մասնավոր անձ, իսկ ի՞նչ է անում պետությունը, իշխանությունները, գերագույն գլխավոր հրամանատարը, երբ մեկ շաբաթ է՝ շփման գծում կանգնած մեր զինվորները տեսնում են, որ իրենց ընկերներին բաց երկնքի տակ թողել են, ու դեռ երկար կմնան այնտեղ, մինչև դիվանագիտական ճանապարհով հետ ստանան: Հիմա հասկացանք չէ՞, որ մեր բանակը հարձակողական որևէ գործողության պատրաստ չէ, որ կանխարգելիչ հարված հասցնող չէ, որ անհամարժեք պատասխան տվող չէ, այլ ընդամենը զինադադարի այս տարիներն օգտագործել են ավելի լավ պաշտպանվելու միջոցներ ստեղծելու համար: Այն էլ այդ փուչիկն էլ մի քանի ամիս առաջ պայթեց, երբ տեսանք, որ ադրբեջանցիները երբ ուզում՝ սահմանն անցնում էին, ու անգամ կերուխում սարքում մեր տարածքում:
Հասկանանք, որ երբ Սարգսյանն ասում էր, թե՝ այո՛, Ադրբեջանը կարող է Նախիջևանով մտնել Երևան, բայց դե, մենք էլ կարող ենք իրեն հարվածներ հասցնել, որ սա էլ էր փուչիկ խոսակցություն: Եթե կարողանայինք, հիմա կհասցնեինք ու կստիպեինք, որպեսզի թշնամին կրակը դադարեցներ ու թողներ՝ մոտենայինք խփված ուղղաթիռին: Դե, հավանաբար, եթե Ադրբեջանը Նախիջևանից մինչև Երևան մտնի, Սերժ Սարգսյանը կհասցնի զինվորական համազգեստ հագնել և ուղղաթիռով հեռանալ մայրաքաղաքից ու տարբեր տեղերում կրակոտ ելույթներ ունենալ այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին համոզեն՝ դուրս գալ Երևանից: Ճիշտ է, ես խտացնում եմ գույները, բայց դե, կյանքն է ստիպում այդպիսի եզրահանգումներ անել։
Ի դեպ, մի փուչիկ էլ այսօր պայթեց, երբ մինչ օրս ուզում էին ասել, թե ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, ու ինչ օրենք ուզենա՝ կանցկացնի, իսկ այսօր տեսանք, որ միանգամից երկու օրինագիծ տապալվեց: Հիմա արդեն ուզում են արդարանալ, թե քաղաքական որոշում չկար այդ քվեարկությունների հարցում: Ո՛չ, ուղղակի արդեն ձերոնց էլ չեք կարողանում ամբողջ կազմով բերել նստեցնել դահլիճում ու կոճակ սեղմել տալ, քանի որ նրանցից շատերն արդեն ներսից գիտեն ձեր «խաչի զորությունը»:
Մի քանի ամիս առաջ կտրականապես մերժեցին խորհրդարանի ոչիշխանական ուժերի ներկայացրած 12–կետանոց առաջարկությունը՝ ցույց տալով, որ այնքան ուժեղ են, որ կարող են հաշվի չնստել դրանք ներկայացնողների հետ, իսկ հիմա այդ փուչիկն էլ փայթեց, ու խնդրում, նաև՝ սրա ու նրա բերանով հորդորում են, որ համաձայնվեն ընդունել իշխանությունների առաջարկությունն ու դարձյալ անդրադառնան այդ 12 կետերին, երբ արդեն դա դարձել է անիմաստ:
Այսպես կարելի է երկար թվարկել, ուղղակի այս մի քանի օրվա դեպքերն արդեն ցույց են տալիս, թե այս իշխանությունների գոյատևման յուրաքանաչյուր օրը որքան թանկ է նստում մեր երկրի վրա: Դե, այսքանից հետո մեր երկրի ճակատագրով մտահոգ որևէ մարդ հազիվ թե գտնենք, որ ոչ միայն կողմ չլինի իշխանափոխությանը, այլև պատրաստ չլինի գործուն աջակցություն ցույց տալ համաժողովրդական նոր շարժմանը և Գագիկ Ծառուկյանի առաջարկած մոտեցումներին:
Արմեն Հարությունյան. « Իշխանական փուչիկները պայթում են իրար հետևից»
Այս օրերին ականատես ենք լինում, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքակությունն իր ուղնուծուծով օդ է՝ Կարեն Ավագյանի փուչիկների միջի օդ, և այդ փուչիկների նման էլ պայթում է՝ ի ցույց դնելով գործող նախագահի վարչակազմի ողջ սնանկությունը:
Թողնեք մի կողմ, որ էջմիածնեցի Մանվելը Բաքվում կիսատ գործ ուներ, ու հիմա ծպտունը դուրս չի գալիս, երբ պետք է հասնել ընդամենը շփման գիծ՝ վերադարձնելու մեր զոհված, իսկ գուցե՝ դեռ վիրավոր զիվորներին: Եթե Մանվելն այդքան խիզախ լիներ, ինչո՞ւ է այսպես կռացել Սերժ Ազատիչի առաջ, հանուն ինչի՞, փողի՞:
Ի՞նչ է, եթե մի կողմ քաշվի ու այսպես ստրկամտորեն չծառայի, փողերը ձեռքից խլելո՞ւ են: Ինչո՞ւ է ԵԿՄ-ն դարձրել պնակալեզների ակումբ ու հիմա էլ որոշել է մեր երեխաներին հենց դպրոցից ստրկամիտ դաստիարակել: Նրա համար իշխանությունն այլևս շատ թանկ է՝ հայրենիքից էլ թանք: Բայց Մանվելը թեպետ ԱԺ պատգամավոր է, բայց նաև՝ մասնավոր անձ, իսկ ի՞նչ է անում պետությունը, իշխանությունները, գերագույն գլխավոր հրամանատարը, երբ մեկ շաբաթ է՝ շփման գծում կանգնած մեր զինվորները տեսնում են, որ իրենց ընկերներին բաց երկնքի տակ թողել են, ու դեռ երկար կմնան այնտեղ, մինչև դիվանագիտական ճանապարհով հետ ստանան:
Հիմա հասկացանք չէ՞, որ մեր բանակը հարձակողական որևէ գործողության պատրաստ չէ, որ կանխարգելիչ հարված հասցնող չէ, որ անհամարժեք պատասխան տվող չէ, այլ ընդամենը զինադադարի այս տարիներն օգտագործել են ավելի լավ պաշտպանվելու միջոցներ ստեղծելու համար: Այն էլ այդ փուչիկն էլ մի քանի ամիս առաջ պայթեց, երբ տեսանք, որ ադրբեջանցիները երբ ուզում՝ սահմանն անցնում էին, ու անգամ կերուխում սարքում մեր տարածքում:
Հասկանանք, որ երբ Սարգսյանն ասում էր, թե՝ այո՛, Ադրբեջանը կարող է Նախիջևանով մտնել Երևան, բայց դե, մենք էլ կարող ենք իրեն հարվածներ հասցնել, որ սա էլ էր փուչիկ խոսակցություն: Եթե կարողանայինք, հիմա կհասցնեինք ու կստիպեինք, որպեսզի թշնամին կրակը դադարեցներ ու թողներ՝ մոտենայինք խփված ուղղաթիռին: Դե, հավանաբար, եթե Ադրբեջանը Նախիջևանից մինչև Երևան մտնի, Սերժ Սարգսյանը կհասցնի զինվորական համազգեստ հագնել և ուղղաթիռով հեռանալ մայրաքաղաքից ու տարբեր տեղերում կրակոտ ելույթներ ունենալ այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին համոզեն՝ դուրս գալ Երևանից: Ճիշտ է, ես խտացնում եմ գույները, բայց դե, կյանքն է ստիպում այդպիսի եզրահանգումներ անել։
Ի դեպ, մի փուչիկ էլ այսօր պայթեց, երբ մինչ օրս ուզում էին ասել, թե ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, ու ինչ օրենք ուզենա՝ կանցկացնի, իսկ այսօր տեսանք, որ միանգամից երկու օրինագիծ տապալվեց: Հիմա արդեն ուզում են արդարանալ, թե քաղաքական որոշում չկար այդ քվեարկությունների հարցում: Ո՛չ, ուղղակի արդեն ձերոնց էլ չեք կարողանում ամբողջ կազմով բերել նստեցնել դահլիճում ու կոճակ սեղմել տալ, քանի որ նրանցից շատերն արդեն ներսից գիտեն ձեր «խաչի զորությունը»:
Մի քանի ամիս առաջ կտրականապես մերժեցին խորհրդարանի ոչիշխանական ուժերի ներկայացրած 12–կետանոց առաջարկությունը՝ ցույց տալով, որ այնքան ուժեղ են, որ կարող են հաշվի չնստել դրանք ներկայացնողների հետ, իսկ հիմա այդ փուչիկն էլ փայթեց, ու խնդրում, նաև՝ սրա ու նրա բերանով հորդորում են, որ համաձայնվեն ընդունել իշխանությունների առաջարկությունն ու դարձյալ անդրադառնան այդ 12 կետերին, երբ արդեն դա դարձել է անիմաստ:
Այսպես կարելի է երկար թվարկել, ուղղակի այս մի քանի օրվա դեպքերն արդեն ցույց են տալիս, թե այս իշխանությունների գոյատևման յուրաքանաչյուր օրը որքան թանկ է նստում մեր երկրի վրա: Դե, այսքանից հետո մեր երկրի ճակատագրով մտահոգ որևէ մարդ հազիվ թե գտնենք, որ ոչ միայն կողմ չլինի իշխանափոխությանը, այլև պատրաստ չլինի գործուն աջակցություն ցույց տալ համաժողովրդական նոր շարժմանը և Գագիկ Ծառուկյանի առաջարկած մոտեցումներին:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1501994460072336&id=100007853887323&pnref=story