Որ կողմը թեքվում եմ՝ աչքիս առաջ ցցվում են կարմիր թշիկներով կամ գունատ-սմքած դեմքով, Բուխարինի սանրվածքով, օսլայած վերնաշապիկով ու զոլավոր փողկապով, գերազանցիկի հայացքով քաղաքագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ, քաղտեխնոլոգներ... Մի խոսքով, ամեն անգամ սրանց տեսնելիս աչքիս առաջ հառնում է լենինյան կոմսոմոլի հրահանգիչների պատկերը: Ոչնչով չեն տարբերվում: Մանավանդ, երբ լսում ես սրանց «խորիմաստ» մեկնաբանությունները այս կամ այն իրադարձության վերաբերյալ... Կատարյալ ջուրծեծոցի...Անգիր արած վերաշարադրում են առաջնորդի հերթական հարցազրույցը կամ հիացած գնահատում նրա պետական-պաշտոնական այցերը: Ու այդ ամենը ներկայացնում են ճապաղ բառապաշարով, իմացած-չիմացած մի 30 բառով... Լավ գործ են գտել տղերքը... Թեպետ, ոչ վաղ անցյալում նմանները համարվում էին պորտաբույծներ, սակայն անկախ Հայաստանում ջուր ծեծելու դիմաց էլիտար աշխատավարձ են ստանում...
Ջուր ծեծելու դիմաց էլիտար աշխատավարձ են ստանում
Որ կողմը թեքվում եմ՝ աչքիս առաջ ցցվում են կարմիր թշիկներով կամ գունատ-սմքած դեմքով, Բուխարինի սանրվածքով, օսլայած վերնաշապիկով ու զոլավոր փողկապով, գերազանցիկի հայացքով քաղաքագետներ, վերլուծաբաններ, փորձագետներ, քաղտեխնոլոգներ...
Մի խոսքով, ամեն անգամ սրանց տեսնելիս աչքիս առաջ հառնում է լենինյան կոմսոմոլի հրահանգիչների պատկերը: Ոչնչով չեն տարբերվում: Մանավանդ, երբ լսում ես սրանց «խորիմաստ» մեկնաբանությունները այս կամ այն իրադարձության վերաբերյալ...
Կատարյալ ջուրծեծոցի...Անգիր արած վերաշարադրում են առաջնորդի հերթական հարցազրույցը կամ հիացած գնահատում նրա պետական-պաշտոնական այցերը: Ու այդ ամենը ներկայացնում են ճապաղ բառապաշարով, իմացած-չիմացած մի 30 բառով...
Լավ գործ են գտել տղերքը...
Թեպետ, ոչ վաղ անցյալում նմանները համարվում էին պորտաբույծներ, սակայն անկախ Հայաստանում ջուր ծեծելու դիմաց էլիտար աշխատավարձ են ստանում...
Կիմա Եղիազարյան
https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/731765763578574?pnref=story