Լրահոս

20.11.2014 18:40


Իրանը և «վեցնյակը» բարձրացնում են բանակցային գործընթացի գաղտնիության մակարդակը

Իրանը և «վեցնյակը» բարձրացնում են բանակցային գործընթացի գաղտնիության մակարդակը

Իրանը և «վեցնյակը» բարձրացնում են բանակցային գործընթացի գաղտնիության մակարդակը։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին հայտնել է տեղեկատվական աղբյուրը։
«Վիեննյան բանակցային գործընթացի մասնակիցները պայմանավորվել են առավելագույն լռություն պահպանել և չհրապարակել բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները», – ասել է նա։
Մամուլն աշխատում է հատուկ ժամանակավոր սրահում՝ «Քոբուրգ» հյուրանոցի դիմաց, որտեղ տեղի են ունենում բանակցությունները։
Այս փուլի ընթացքում ճեպազրույցներ չեն նախատեսվում։
Մամուլի ներկայացուցիչները շփվում են ներկայացուցիչների հետ հիմնականում էլեկտրոնային կապի միջոցներով կամ, հնարավորության դեպքում, հյուրանոցի մուտքի մոտ։ Նշվում է, որ բանակցային գործընթացում տեղաշարժը դանդաղ է ընթանում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը