Լրահոս

20.11.2014 17:30


Գարեգին Նուշիկյան. «Ըտենց ուզեցի, ըտենց քվեարկեցի» (տեսանյութ)

Գարեգին Նուշիկյան. «Ըտենց ուզեցի, ըտենց քվեարկեցի» (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում այսօր չի ընդունվել Կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցել էր միայն ՀՀԿ–ն, բայց օրինագիծը մերժվել էր 57 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկած մեկ պատգամավորն էլ ՀՀԿ–ական Գարեգին Նուշիկյանն էր։

–Ըտենց ուզեցի, ըտենց քվեարկեցի։ Դեմ էի, դեմ քվեարկեցի։ Ընենց չի, որ մենակ ես եմ էս ամբողջ ընթացքում «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկել. միօրինակությունն էլ է տխուր,–իր քայլն այսպես է մեկնաբանում Գ. Նուշիկյանը՝ հավելելով, որ «կողմ» քվեարկելու պայմանավորվածություն ՀՀԿ խմբակցությունում նախօրոք չեն ունեցել։ «7օր»–ի հարցին՝ իսկ եթե այդ պայմանավորվածությունը լիներ, կրկի՞ն «դեմ» կքվեարկեր։

–Եկեք «եթե»–ներով չխոսենք։ Չգիտեմ՝ ոնց կքվեարկեի,–ասել է նա։

ՀՀԿ–ական պատգամավորը պնդել է նաև, որ ՀՀԿ–ում իրեն չեն նախատել «դեմ» քվեարկելու համար։

–Ինչի՞ պետք է նկատողություն լինի. մանկապարտեզում հո չե՞նք գտնվում,–նշել է նա։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը