Լրահոս

20.11.2014 16:53


Յանակիս Օմիրուն անթույլատրելի է համարում Ադրբեջանի իշխանությունների պահվածքը

Յանակիս Օմիրուն անթույլատրելի է համարում Ադրբեջանի իշխանությունների պահվածքը

–Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Հայաստանի ջանքերին,–այս մասին ասել է ՀՀ ԱԺ–ում հյուրընկալված Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման փաստին։

–Դատապարտում եմ ցանկացած բռնություն,–ասել է կիպրոսցի պաշտոնյան՝ դատապարտելով նաև այն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին։

–Նույնիսկ պատերազմի ժամանակ զոհերի նկատմամբ հարգանքը պատմության խորքերից եկած օրենք է: Ադրբեջանի իշխանությունների այդ պահվածքը ես անթույլատրելի եմ համարում,-ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը