Երկրում ցնցումներ թույլ չտալը հավասար է իշխանափոխություն անելուն
«Երբ ընդդիմությունն ակտիվանում է, մեր սահմանին իրավիճակը լարվում է, չէ՞ որ երբ քո տան մեջ կա վեճ, դրանից օգտվում է քո թշնամին: Իշխանությունների դեմ ուղղված բոլոր քայլերն ուղղված են նաև պետության դեմ ու կբերեն ցնցումների մեր երկրում, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում»: –Սրանք այն հիմնական գաղափարներն են, որոնք իշխանությունները փորձում են հրամցնել հասարակությանը տարբեր մարդկանց շուրթերով:
Պետք է անկեղծ լինել և ընդունել, որ մեր հասարակության որոշ ներկայացուցիչներ նույնպես ունեն նման գաղափարներ ու անկեղծ մտածում են՝ «իհարկե, վիճակը վատ է, բայց ավելի լավ է՝ այսպես մնա, քան երկրում պրոցեսներ սկսվեն, ցնցումներ լինեն, ու պատերազմի վտանգը մեծանա»: Սակայն արժե հասկանալ, թե ի՞նչ իրական բովանդակություն ունի «ցնցումներ» հասկացությունը:
Իրական ցնցումներ
1. 2008 թվականին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 1,8 մլրդ ԱՄՆ դոլար, 2013-ին արդեն կազմել է 3,9 մլրդ: Մասնագետների կարծիքով՝ 2014-ի վերջում պարտքն ավելի քան 4,5 միլիարդ դոլար կկազմի:
2. 2008 թվականի համեմատ՝ ՀՆԱ-ն կրճատվել է, ու 2013 թվականի տվյալներով՝ կազմում է 10,4 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այնինչ 2008-ին այդ թիվը կազմում էր 11,7 մլրդ:
3. Վերջին տարիներին աճել է աղքատության տոկոսը. ՀՀ-ում 2013 թվականին աղքատության մակարդակը կազմել է 32 տոկոս՝ 2008-ին արձանագրված 27,6 տոկոսի դիմաց, իսկ ծայրահեղ աղքատների թիվը 2008 թվականին 1,6 տոկոսից 2013-ին դարձել է 2,7 տոկոս:
4. Ազգային վիճակագրական ծառայության կողմից վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանում ծնելիության թիվը զիջում է նույնիսկ պատերազմական տարիներին գրանցած ծնելիության թվին: Այսպես, 1993 թվականին ՀՀ-ում ծնվել է 59 հազար 41 երեխա, իսկ արդեն 2013-ին՝ 41 հազար 790:
5. 2013 թվականին ներդրումների ընդհանուր քանակը Հայաստանում նվազել է մոտ 70 տոկոսով: Անհրաժեշտ է նշել նաև այն, որ ռուսական ներդրումները Հայաստանում 2013 թվականին կրճատվել են 68,8 տոկոսով: Սա նաև հետևանք է ՀՀ իշխանությունների կողմից վարած, այսպես կոչված, «և, և»-ի քաղաքականության, որը բերեց նրան, որ Հայաստանը թե՛ ռուսական, թե՛ եվրոպական կողմի համար դարձավ անվստահելի սուբյեկտ: Իսկ անվստահելի սուբյեկտներին, ակնհայտ է, որ ոչ ոք չի ուզենա մեծ գումարներով սնել:
6. Եվ վերջապես, պաշտոնական տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը լքել է 212 հազար 500 մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը մոտենում է 300 հազարի: Ու եթե ուսումնասիրեք երկրից հեռացող մարդկանց տվյալները, ապա կստացվի, որ Հայաստանը լքում են հիմնականում միջին տարիքի քաղաքացիներ, ովքեր, բացի տնտեսական բարիքներ ստեղծելուց, ունակ էին նաև վերարտադրման: Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար գերագույն կապիտալը մարդն է, քաղաքացին է, իսկ մեզ մոտ վերջին 6 տարվա ընթացքում այդ կապիտալն ուղղակի քամուն են տալիս, ու սա կշարունակվի, եթե երկրում փոփոխություններ տեղի չունենան: Մինչ Դուք կընթերցեք այս հոդվածը (3-5 րոպեում), երկիրը կլքի միջին հաշվարկով 18-30 մարդ:
Սրանք են իրական ցնցումները, որոնք արդեն 6 տարի է՝ քայքայում են երկիրը: Ու մեզանից լավ այս փաստը գիտակցում են Ադրբեջանում: Հենց մեր թուլանալն է հանգեցրել նրան, որ թշնամին իրեն իրավունք է վերապահում հայկական տարածքում հայկական ուղղաթիռ խփել, և եթե երկրում մոտակա ժամանակներում տեղի չունենան արմատական փոփոխություններ, ապա վստա՛հ եղեք, որ Ադրբեջանը չի սահմանափակվի մեկ ուղղաթիռով: Այսօրվա իշխանություններն ուղղակի ունակ չեն պետականության տեսանկյունից էֆեկտիվ քաղաքականություն վարել. վերջին 6 տարին դա ապացուցեց, հետևաբար նրանք պետք է հեռանան: Սակայն դրան հասնելու համար պետք է աշխատել, պետք է երկրում մթոնոլորտ փոխել:
Փոխել մթնոլորտը
Ականատեսների պնդմամբ՝ 1988 թվականի շարժման ժամանակ այնպիսի մթնոլորտ էր ձևավորվել ամբողջ երկրում, որ ուղղակի այլընտրանք չէր մնում, քան պայքար հանուն սեփական հայրենիքի և հանուն ողջ ժողովրդի: Այդ տարիներին մարդկանց մոտ արթնացել էր, եթե կուզեք, պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը: Համընդհանուր արդարության պահանջն իր արտահայտումն էր գտնում ներկայիս Ազատության հրապարակում, իսկ հետագայում իր արտացոլանքը ստացավ Ղարաբաղյան հերոսամարտի տարիներին: Արդյոք այսօր նման գաղափարը կամ գոնե դրան մոտ մի բան դոմինանտայի՞ն է մեր երկրում: Անկեղծ լինենք ու պատասխանենք՝ ո՛չ:
Երկրի բնակչության մեծ մասը դժգոհ է ստեղծված իրավիճակից, սակայն այդ դժգոհությունը դեռևս չի արտահայտվում կոնկրետ գործողություններով:Գոյություն ունի վախի մթոնոլորտ: Եվ ընդդիմության գործը պետք է լինի իշխանափոխության համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորումը, երբ վախը կկոտրվի, և մանկապարտեզների դայակները կսկսեն հրապարակայնորեն հրաժարվել ՀՀԿ-ական «զնաչոկներից»: Այդ պարագայում արդեն հնարավոր կլինի ասել, թե կոնկրետ երբ մեզ մոտ իշխանություն կփոխվի:
Այս հարցում 88-ի շարժումը լավ օրինակ կարող է հանդիսանալ այսօրվա ակտիվ ընդդիմության համար: Անհրաժեշտ է ժողովրդի մեջ արթնացնել սեփական պետությունը պաշտպանելու բնազդը: Պետք է գաղափար սերմանել (շտաբների գործունեության շնորհիվ, ԶԼՄ-ի, քաղաքացիական հասարակության աշխատանքի շնորհիվ) մարդկանց մեջ, որ գլխավոր ցնցումն այն ներքին ու արտաքին քաղաքականությունն է, որն իրականացվում է մեր երկրում 2008 թվականից սկսած, որը ուղղակի արնաքամ է անում Հայաստանը: Զուգահեռաբար, պետք է աշխատել նաև պետական ապարատի հետ: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որ ժողովրդի դժգոհության արտահայտման գլխավոր պահին պետական ապարատը խոչընդոտ չդառնա, այլ ընդհակառակը` կանգնի սեփական ժողովրդի կողքին: Այդ ժամանակ արդեն կարելի կլինի խոսել, թե կոնկրետ երբ տեղի կունենա իշխանափոխություն, և բոլորը կկարողանան փաստել, որ երկիրը փրկվեց լրջագույն ցնցումներից, որոնք կարող էին Հայաստանի պատմության անիվն ուղղակի կանգնեցնել:
Երկրում ցնցումներ թույլ չտալը հավասար է իշխանափոխություն անելուն
«Երբ ընդդիմությունն ակտիվանում է, մեր սահմանին իրավիճակը լարվում է, չէ՞ որ երբ քո տան մեջ կա վեճ, դրանից օգտվում է քո թշնամին: Իշխանությունների դեմ ուղղված բոլոր քայլերն ուղղված են նաև պետության դեմ ու կբերեն ցնցումների մեր երկրում, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում»: –Սրանք այն հիմնական գաղափարներն են, որոնք իշխանությունները փորձում են հրամցնել հասարակությանը տարբեր մարդկանց շուրթերով:
Պետք է անկեղծ լինել և ընդունել, որ մեր հասարակության որոշ ներկայացուցիչներ նույնպես ունեն նման գաղափարներ ու անկեղծ մտածում են՝ «իհարկե, վիճակը վատ է, բայց ավելի լավ է՝ այսպես մնա, քան երկրում պրոցեսներ սկսվեն, ցնցումներ լինեն, ու պատերազմի վտանգը մեծանա»: Սակայն արժե հասկանալ, թե ի՞նչ իրական բովանդակություն ունի «ցնցումներ» հասկացությունը:
Իրական ցնցումներ
1. 2008 թվականին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 1,8 մլրդ ԱՄՆ դոլար, 2013-ին արդեն կազմել է 3,9 մլրդ: Մասնագետների կարծիքով՝ 2014-ի վերջում պարտքն ավելի քան 4,5 միլիարդ դոլար կկազմի:
2. 2008 թվականի համեմատ՝ ՀՆԱ-ն կրճատվել է, ու 2013 թվականի տվյալներով՝ կազմում է 10,4 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այնինչ 2008-ին այդ թիվը կազմում էր 11,7 մլրդ:
3. Վերջին տարիներին աճել է աղքատության տոկոսը. ՀՀ-ում 2013 թվականին աղքատության մակարդակը կազմել է 32 տոկոս՝ 2008-ին արձանագրված 27,6 տոկոսի դիմաց, իսկ ծայրահեղ աղքատների թիվը 2008 թվականին 1,6 տոկոսից 2013-ին դարձել է 2,7 տոկոս:
4. Ազգային վիճակագրական ծառայության կողմից վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանում ծնելիության թիվը զիջում է նույնիսկ պատերազմական տարիներին գրանցած ծնելիության թվին: Այսպես, 1993 թվականին ՀՀ-ում ծնվել է 59 հազար 41 երեխա, իսկ արդեն 2013-ին՝ 41 հազար 790:
5. 2013 թվականին ներդրումների ընդհանուր քանակը Հայաստանում նվազել է մոտ 70 տոկոսով: Անհրաժեշտ է նշել նաև այն, որ ռուսական ներդրումները Հայաստանում 2013 թվականին կրճատվել են 68,8 տոկոսով: Սա նաև հետևանք է ՀՀ իշխանությունների կողմից վարած, այսպես կոչված, «և, և»-ի քաղաքականության, որը բերեց նրան, որ Հայաստանը թե՛ ռուսական, թե՛ եվրոպական կողմի համար դարձավ անվստահելի սուբյեկտ: Իսկ անվստահելի սուբյեկտներին, ակնհայտ է, որ ոչ ոք չի ուզենա մեծ գումարներով սնել:
6. Եվ վերջապես, պաշտոնական տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը լքել է 212 հազար 500 մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը մոտենում է 300 հազարի: Ու եթե ուսումնասիրեք երկրից հեռացող մարդկանց տվյալները, ապա կստացվի, որ Հայաստանը լքում են հիմնականում միջին տարիքի քաղաքացիներ, ովքեր, բացի տնտեսական բարիքներ ստեղծելուց, ունակ էին նաև վերարտադրման: Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար գերագույն կապիտալը մարդն է, քաղաքացին է, իսկ մեզ մոտ վերջին 6 տարվա ընթացքում այդ կապիտալն ուղղակի քամուն են տալիս, ու սա կշարունակվի, եթե երկրում փոփոխություններ տեղի չունենան: Մինչ Դուք կընթերցեք այս հոդվածը (3-5 րոպեում), երկիրը կլքի միջին հաշվարկով 18-30 մարդ:
Սրանք են իրական ցնցումները, որոնք արդեն 6 տարի է՝ քայքայում են երկիրը: Ու մեզանից լավ այս փաստը գիտակցում են Ադրբեջանում: Հենց մեր թուլանալն է հանգեցրել նրան, որ թշնամին իրեն իրավունք է վերապահում հայկական տարածքում հայկական ուղղաթիռ խփել, և եթե երկրում մոտակա ժամանակներում տեղի չունենան արմատական փոփոխություններ, ապա վստա՛հ եղեք, որ Ադրբեջանը չի սահմանափակվի մեկ ուղղաթիռով: Այսօրվա իշխանություններն ուղղակի ունակ չեն պետականության տեսանկյունից էֆեկտիվ քաղաքականություն վարել. վերջին 6 տարին դա ապացուցեց, հետևաբար նրանք պետք է հեռանան: Սակայն դրան հասնելու համար պետք է աշխատել, պետք է երկրում մթոնոլորտ փոխել:
Փոխել մթնոլորտը
Ականատեսների պնդմամբ՝ 1988 թվականի շարժման ժամանակ այնպիսի մթնոլորտ էր ձևավորվել ամբողջ երկրում, որ ուղղակի այլընտրանք չէր մնում, քան պայքար հանուն սեփական հայրենիքի և հանուն ողջ ժողովրդի: Այդ տարիներին մարդկանց մոտ արթնացել էր, եթե կուզեք, պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը: Համընդհանուր արդարության պահանջն իր արտահայտումն էր գտնում ներկայիս Ազատության հրապարակում, իսկ հետագայում իր արտացոլանքը ստացավ Ղարաբաղյան հերոսամարտի տարիներին: Արդյոք այսօր նման գաղափարը կամ գոնե դրան մոտ մի բան դոմինանտայի՞ն է մեր երկրում: Անկեղծ լինենք ու պատասխանենք՝ ո՛չ:
Երկրի բնակչության մեծ մասը դժգոհ է ստեղծված իրավիճակից, սակայն այդ դժգոհությունը դեռևս չի արտահայտվում կոնկրետ գործողություններով: Գոյություն ունի վախի մթոնոլորտ: Եվ ընդդիմության գործը պետք է լինի իշխանափոխության համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորումը, երբ վախը կկոտրվի, և մանկապարտեզների դայակները կսկսեն հրապարակայնորեն հրաժարվել ՀՀԿ-ական «զնաչոկներից»: Այդ պարագայում արդեն հնարավոր կլինի ասել, թե կոնկրետ երբ մեզ մոտ իշխանություն կփոխվի:
Այս հարցում 88-ի շարժումը լավ օրինակ կարող է հանդիսանալ այսօրվա ակտիվ ընդդիմության համար: Անհրաժեշտ է ժողովրդի մեջ արթնացնել սեփական պետությունը պաշտպանելու բնազդը: Պետք է գաղափար սերմանել (շտաբների գործունեության շնորհիվ, ԶԼՄ-ի, քաղաքացիական հասարակության աշխատանքի շնորհիվ) մարդկանց մեջ, որ գլխավոր ցնցումն այն ներքին ու արտաքին քաղաքականությունն է, որն իրականացվում է մեր երկրում 2008 թվականից սկսած, որը ուղղակի արնաքամ է անում Հայաստանը: Զուգահեռաբար, պետք է աշխատել նաև պետական ապարատի հետ: Դա անհրաժեշտ է այն բանի համար, որ ժողովրդի դժգոհության արտահայտման գլխավոր պահին պետական ապարատը խոչընդոտ չդառնա, այլ ընդհակառակը` կանգնի սեփական ժողովրդի կողքին: Այդ ժամանակ արդեն կարելի կլինի խոսել, թե կոնկրետ երբ տեղի կունենա իշխանափոխություն, և բոլորը կկարողանան փաստել, որ երկիրը փրկվեց լրջագույն ցնցումներից, որոնք կարող էին Հայաստանի պատմության անիվն ուղղակի կանգնեցնել:
Մաթևոսյան Բենիամին
Աղբյուր՝ Hasarakutyun.am