Աշխարհ

20.11.2014 18:18


«Միսս աշխարհ 2014» տիտղոսի հավակնորդը սպանված է գտնվել

«Միսս աշխարհ 2014» տիտղոսի հավակնորդը սպանված է գտնվել

Այսօր Լոնդոնում մեկնարկել է «Միսս աշխարհ 2014» մրցույթը, որի եզրափակիչ փուլը կայանալու է դեկտեմբերի 14–ին։

Աշխարհի ամենագեղեցիկ կնոջ թագի համար պայքարելու է 125 մասնակից։ Միջազգային մրցույթի մեկնարկի շեմին, սակայն, Հոնդուրասի ներկայացուցիչը՝ «Միսս Հոնդուրաս 2014»–ի հաղթող, 19–ամյա Մարիա Խոսե Ալվարադոն, մահացած է գտնվել 23–ամյա քրոջ հետ։ Աղջիկների մարմինները՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել են Ագուան գետի ափին՝ Կաբլոտալես գյուղից քիչ հեռու։

Քույրերին վերջին անգամ տեսել էին նոյեմբերի 13–ին Սանտա–Բարբարա քաղաքում կազմակերպված տեղական երեկույթներից մեկի ժամանակ, որից հետո նրանք անհետ կորել էին։ Մեկշաբաթյա որոնումների ընթացքում հարցվել է 20 մարդ, ձերբակալվել են Մարիայի քրոջ նախկին ընկերը և Արիս Մալդոնադոն, որի տանն էլ կազմակերպվել էր երեկույթը։

Նշենք, որ Հոնդուրասը դասվում է աշխարհում հանցագործությունների թվով ամենաբարձր վարկանիշն ունեցող երկրների շարքը՝ զիջելով միայն Կոլումբիային։

Այս խորագրի վերջին նյութերը