Կարծիք

20.11.2014 15:58


Ո՞ւմ նկատի ուներ Վահրամ Բաղդասարյանը

Ո՞ւմ նկատի ուներ Վահրամ Բաղդասարյանը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր կարծիք է հայտնել, որ «լավ, պրոֆեսիոնալ պառլամենտի համար 75–ն էլ է բավարար,101–ն էլ»։
Իհարկե, վիճելը դժվար է Բաղդասարյանի հետ. ասեմ ավելին՝ առկա քաղաքական համակարգի պայմաններում խորհրդարանի համար 1–ն էլ է բավարար։ Բաղրամյան 26-ում ճշտե՛ք՝ կհաստատեն։
Պետք է նաև համաձայնենք պատգամավորի հետ, որ, այո, 75-ը բավարար է, բայց, այ, 70-ը մի տեսակ չի բավարարում, դրան գումարած՝ բացականերին էլ ընդհանրապես չի բավարարում։
«Լավ, պրոֆեսիոնալ խորհրդարան...»... Տեսնես՝ դրա տակ ո՞ւմ նկատի ուներ Վահրամ Բաղդասարյանը։ Երևի, իր 70–անդամանոց խմբակցությունը, որն այնքան էլ, եթե ոչ՝ ընդհանրապես, չի փայլում պրոֆեսիոնալիզմով։ Պրոֆեսիոնալ խորհրդարանը համապատասխան օրենքներ է ընդունում, իսկ մեր խորհրդարանում վերջին տարիներին ոչ մի ժողովրդահաճո օրենք չի ընդունվել։
ՀՀԿ–ի՝ մեծամասնականով ընտրվածներն էլ մի այլ կարգի «լավ ու պրոֆեսիոնալ են»։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը