ՄԱԿ–ի ԱԽ–ն «Անսար աշ–շարիա» լիբիական խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկը
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը նախօրեին «Անսար աշ–շարիա» լիբիական խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկը և մտադիր է նրա դեմ պատժամիջոցներ կիրառել «Ալ–Քաիդայի» հետ կապերի և ապակառուցողական գործունեության համար։ Ինչպես հաղորդել է «ՏԱՍՍ»–ի թղթակցին տեղեկացված աղբյուրը համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակում, որոշումն ընդունվել է Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Միացյալ Թագավորության կողմից։ Սև ցուցակում ընդգրկվել են վերը նշված խմբավորման երկու ճյուղն էլ՝ «Անսար աշ–շարիա Բենգազի»–ն և «Անսար աշ–շարիա Դերնա»–ն։ Այդ խմբավորման և դրա հետ կապված անձանց դեմ կիրառվելիք պատժամիջոցները ենթադրում են ուղևորությունների արգելք, ակտիվների սառեցում և զենքի մատակարարման էմբարգո։
ՄԱԿ–ի ԱԽ–ն «Անսար աշ–շարիա» լիբիական խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկը
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը նախօրեին «Անսար աշ–շարիա» լիբիական խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկը և մտադիր է նրա դեմ պատժամիջոցներ կիրառել «Ալ–Քաիդայի» հետ կապերի և ապակառուցողական գործունեության համար։
Ինչպես հաղորդել է «ՏԱՍՍ»–ի թղթակցին տեղեկացված աղբյուրը համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակում, որոշումն ընդունվել է Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և Միացյալ Թագավորության կողմից։
Սև ցուցակում ընդգրկվել են վերը նշված խմբավորման երկու ճյուղն էլ՝ «Անսար աշ–շարիա Բենգազի»–ն և «Անսար աշ–շարիա Դերնա»–ն։ Այդ խմբավորման և դրա հետ կապված անձանց դեմ կիրառվելիք պատժամիջոցները ենթադրում են ուղևորությունների արգելք, ակտիվների սառեցում և զենքի մատակարարման էմբարգո։