Լրահոս

20.11.2014 15:15


ՀՀԿ–ն դեռ չի որոշել՝ բոյկոտելո՞ւ է ոչիշխանականների հրավիրած արտահերթը, թե՞ ոչ

ՀՀԿ–ն դեռ չի որոշել՝ բոյկոտելո՞ւ է ոչիշխանականների հրավիրած արտահերթը, թե՞ ոչ

Ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» երեկվա աշխատանքային հանդիպմանը որոշվել էր «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։

ՀՀԿ խմբակցությունը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ այդ արտահերթին, թե՞ ոչ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «7օր»–ին ասել է, որ երբ ԱԺ նախագահն ամբիոնից կհայտարարի արտահերթի հրավիրման մասին, այդ ժամանակ էլ ՀՀԿ խմբակցությունն իր քաղաքական որոշումը կկայացնի։ Միաժամանակ, Վ. Բաղդասարյանն ավելացրել է.

–Ամեն ինչ ունի իր ժամանակը. սահմանադրական փոփոխությունների հետ կապված խնդիրը լուծելուց հետո մենք պետք է անպայման անցնենք ոչ միայն «Ընտրական օրենսգրքի» վերանայմանը, այլ նաև բազմաթիվ ածանցյալ օրենքների։ Մենք ասում ենք, որ ժամանակավրեպ է այդ հարցը։

Ի դեպ, Վ. Բաղդասարյանը ներկայացրել է իր անձնական կարծիքը՝ նշելով, որ 131 պատգամավորը շատ է ՀՀ ԱԺ–ում։

–Լավ, պրոֆեսիոնալ պառլամենտի համար 75–ն էլ է բավարար, 101–ն էլ,–ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը