Կոսովոյում կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են կառավարություն ձևավորել
Ինքնահռչակված Կոսովոյի Հանրապետության վարչապետ կդառնա Կոսովոյի ժողովրդավարական միության առաջնորդ Իսա Մուսթաֆան։ Կոսովյան ԶԼՄ–ի տարածած տեղեկատվության համաձայն՝ այս, ինչպես նաև կոալիցիոն կառավարության ձևավորման մասին նախօրեին պայմանավորվել են ընտրություններին մեծամասնություն հավաքած, Կոսովոյի ժողովրդավարական միության առաջնորդ Հաշիմ Տաչին և Իսա Մուսթաֆան, որի կուսակցությունը երկրորդ տեղն է գրավել ընտրությունների արդյունքներով։ Կողմերը պայմանավորվել են, որ խորհրդարանի ղեկավարը կդառնա Կոսովոյի ժողովրդավարական միության ներկայացուցիչը, իսկ երկու կուսակցությունների ներկայացուցիչները ապագա կառավարությունում հավասար պորտֆելներ կստանան։ Ինչպես սպասվում է, խորհրդարանի նիստը կկայանա առաջիկա ուրբաթ։ Տաչիի և Մուսթաֆայի հանդիպումն անցկացվել է ինքնահռչակված հանրապետության նախագահ Աթիֆեթ Յախյագի նստավայրում։ Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Կոսովոյի Հանրապետությունում կայացել են դեռևս հունիսի 8-ին, սակայն հաղթողների տարաձայնությունների պատճառով մինչ այժմ կոալիցիա չի ստեղծվել, և կառավարություն չի ձևավորվել։
Կոսովոյում կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են կառավարություն ձևավորել
Ինքնահռչակված Կոսովոյի Հանրապետության վարչապետ կդառնա Կոսովոյի ժողովրդավարական միության առաջնորդ Իսա Մուսթաֆան։
Կոսովյան ԶԼՄ–ի տարածած տեղեկատվության համաձայն՝ այս, ինչպես նաև կոալիցիոն կառավարության ձևավորման մասին նախօրեին պայմանավորվել են ընտրություններին մեծամասնություն հավաքած, Կոսովոյի ժողովրդավարական միության առաջնորդ Հաշիմ Տաչին և Իսա Մուսթաֆան, որի կուսակցությունը երկրորդ տեղն է գրավել ընտրությունների արդյունքներով։
Կողմերը պայմանավորվել են, որ խորհրդարանի ղեկավարը կդառնա Կոսովոյի ժողովրդավարական միության ներկայացուցիչը, իսկ երկու կուսակցությունների ներկայացուցիչները ապագա կառավարությունում հավասար պորտֆելներ կստանան։ Ինչպես սպասվում է, խորհրդարանի նիստը կկայանա առաջիկա ուրբաթ։
Տաչիի և Մուսթաֆայի հանդիպումն անցկացվել է ինքնահռչակված հանրապետության նախագահ Աթիֆեթ Յախյագի նստավայրում։
Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Կոսովոյի Հանրապետությունում կայացել են դեռևս հունիսի 8-ին, սակայն հաղթողների տարաձայնությունների պատճառով մինչ այժմ կոալիցիա չի ստեղծվել, և կառավարություն չի ձևավորվել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։