Լրահոս

20.11.2014 14:57


Ռուսաստանում քաղաքացին աթոռով հարվածել է ոստիկանին ու մահացել

Ռուսաստանում քաղաքացին աթոռով հարվածել է ոստիկանին ու մահացել

«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում երկաթե աթոռը ձեռքին տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Հարձակվողը հաջողացրել է աթոռով հարվածել ոստիկաններից մեկին, ինչից հետո իրավապահները կարողացել են ձերբակալել նրան։ Կարճ ժամանակ անց ձերբակալվածն իրեն վատ է զգացել։ Ոստիկանները շտապ օգնություն են կանչել, սակայն ժամանած բժիշկները ոչինչ չեն կարողացել անել։ Տղամարդը մահացել է։

Դեպքի մանրամասները ճշտվում են, կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը