Մերի Մովսիսյան. «Իշխանական բուրգն աշխատում է խափանումներով»
Այսօր ՀՀ ԱԺ–ում բավականին հետաքրքիր բան է տեղի ունեցել. արտահերթ նիստում չի ընդունվել Կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությանը միայն ՀՀԿ–ն է մասնակցել, ու արդյունքում ստացվել է այն, ինչ ստացվել է։ Օրինագիծը մերժվել է, Գալուստ Սահակյանն էլ՝ խառնվել իրար։
Սա նշանակում է, որ երբեմնի ամենակարող 50+1–ը կորցրել է իր հզորությունը։ Սա նաև ցուցիչ պետք է լինի ժողովրդի համար, որ կառավարող էլիտան զգալի թուլացել է։
Վերջին մի քանի տարվա ընթացքում երկրում ստեղծվել էր գերկենտրոնացված համակարգ, որտեղ, բնական է, չէին կարող գործել հակակշռի և զսպման մեխանիզմը։ Իշխանության թևերն էլ կախյալ էին Բաղրամյան 26-ից։
Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ–ում, ցույց տվեց, որ իշխանությունը հետզհետե կորցնում է իր վերահսկողությունը խորհրդարանում. չի կարողանում լուծել տարրական կառավարման հարցը։
Ինչպես գիտենք, ՀՀԿ ղեկավարը սեփական շահերը սպասարկող քաղաքականությունն իրականացնում է խորհրդարանի միջոցով, իսկ 50+1–ի նման ակնառու ձախողումը, ձեռքի հետ էլ՝ Գալուստ Սահակյանի տագնապը վկայում են այն մասին, որ իշխանական բուրգն աշխատում է խափանումներով, որի տրամաբանական արդյունքը կլինի ամբողջական կազմաքանդումը։
Այս պարագայում համաժողովրդական շարժումը պետք է է՛լ ավելի մեծ թափ հավաքի, իսկ ճնշումներն իշխանությունների վրա՝ ավելի մեծանան։

Մերի Մովսիսյան