Դիտորդական խումբ. «Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են»
19.11.2014թ-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը տեղեկացրել էր, որ Դ. Հարությունյանը անազատության մեջ գտնվելու րոպեից` 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից, հայտարարել էր հացադուլ և ջրադուլ, ներկայացնելով իր պահանջները իր նկատմամբ կատարված իրավախախտումների վերաբերյալ:
20.11.2014թ-ին Դիտորդական խումբը կրկին փաստեց, որ Դ. Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են անտեսելով` ՀՀ սահմանադրության 16–րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածների և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 17-րդ կետի պահանջները: Այն է` «Ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի», բայց Դ. Հարությունյանը 20.11.2014թ-ին ժամը 12.00-ի դրությամբ ոչ կալանավորվել էր, ոչ էլ ազատ էր արձակվել:
Ավելացնենք նաև, որ ինչպես նշել էինք Դ. Հարությունյանը ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժին բերման էր ենթարկվել 17.11.2014թ-ին ժամը 08.50-ին: Հաջորդիվ` ժամը 11.25-ին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Ս. Պողոսյանին և միայն Դ. Հարությունյանը քննիչի կողմից ձերբակալվել է մոտ 7 ժամ անց` ժամը 18.55-ին: Արդյունքում` անազատության մեջ գտնվելու րոպեից մոտ 10 ժամ անց է ձերբակալվել:
ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբ