Վենեսուելայի նախագահը նշել է նավթի իրական գինը՝ կրկին մեղադրելով ԱՄՆ–ին
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե նավթի մեկ բարելի դիմաց 100 դոլար գինը հիմնավորված է և երաշխավորում է համաշխարհային շուկայում նավթային ներդրումների դիվերսիֆիկացման կայունությունը:
Մադուրոն հերթական անգամ մեղադրել է ԱՄՆ-ին նավթի գները նվազեցնելու նպատակով նավթի հումքը հիդրոճեղքման մեթոդով հանելու համար, ինչը արվում է Ռուսաստանին հրավածելու նպատակով։
«ԱՄՆ-ը հուսահատորեն փորձում է հաղթել Ռուսաստանին։ Հուսահատորեն, որովհետև Չինաստանն արդեն մեծացրել է հանույթը, իսկ Ռուսաստանն այդ ուղու վրա է»,-ասել է Մադուրոն:
Իսկ ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից Էներգետիկ տեղեկատվության վարչության պետ Ադամ Սեմինսկու կանխատեսումներով՝ նավթի համաշխարհային գները կարող են ընկնել բարելի դիմաց մինչև 50 դոլար: