Քաղաքական

20.11.2014 11:51


Եվս մեկ օրինագիծ ՀՀԿ–ին չհաջողվեց անցկացնել. Գալուստ Սահակյանը մտահոգված է

Եվս մեկ օրինագիծ ՀՀԿ–ին չհաջողվեց անցկացնել. Գալուստ Սահակյանը մտահոգված է

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր չի ընդունվել Կառավարության ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարությանը մասնակցել է միայն ՀՀԿ–ն, և օրինագիծը մերժվել է 57 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ի դեպ, դեմ քվեարկած մեկ պատգամավորն էլ ՀՀԿ–ական Գարեգին Նուշիկյանն է։
Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ սա թալան է հասարակ քաղաքացիների նկատմամբ։

–Մենք դեմ ենք թալանին, և ԲՀԿ–ն չի մասնակցելու քվեարկությանը,–ասել է Ն. Զոհրաբյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ անկեղծորեն մտահոգվել է. «Հիմա ինչ, չդնե՞մ քվեարկության»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ տապալվել էր նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի ընդունումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը