Քաղաքական

20.11.2014 11:36


Անձնական տվյալները հրապարակելու օրինագծի ընդունումը տապալվեց

Անձնական տվյալները հրապարակելու օրինագծի ընդունումը տապալվեց

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագիծը։

Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է. «Հաշվի առնելով, որ պետությունում տեղեկատվական և իրավական անվտանգության խնդիրների ապահովության կարողությունը ցածր մակարդակի վրա է, և հնարավոր է՝ ստեղծվի բացարձակ անպաշտպան միջավայր, ԲՀԿ–ն չի մասնակցի քվեարկությանը»։

Քվեարկությանը չեն մասնակցել նաև մյուս ոչիշխանական խմբակցությունները։ Կողմ է քվեարկել միայն ՀՀԿ–ն, և 61 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ օրինագիծը չի ընդուվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը