Լրահոս

20.11.2014 11:20


Քվեարկություններ ԱԺ–ում

Քվեարկություններ ԱԺ–ում

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» և «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքները:
Դրանց համաձայն՝ հարկերից ազատվելու են սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, և փոխհատուցվելու են սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերը: Փոխհատուցման չափը որոշելու է Կառավարությունը:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքին կողմ է քվեարկել 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 18 պատգամավոր: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքին կողմ է քվեարկել 97 պատգամավոր:

Այնուհետև քվեարկության է դրվել «Շարժական գույի նկարտմամբ ապահովված իրավունքների գոյացման մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Կողմ է քվեարկել միայն ՀՀԿ–ն, և օրինագիծն ընդուվել է 65 կողմ, 28 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը