Լրահոս

20.11.2014 10:03


Զառանցանք, «Պորշ»... ՀՖՖ-ն արձագանքել է Մալոյանին

Զառանցանք, «Պորշ»... ՀՖՖ-ն արձագանքել է Մալոյանին

Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը զառանցանք և անհեթեթություն էր որակել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա։ Դրան արձագանքել է ՀՖՖ պաշոտոնական կայքը՝ գրելով. «Իրականում անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին: Այս ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի և հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքը՝ երազած «Պորշ»-ը, Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշ»-ը, այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել:

Այլ մանրամասներ այս պահին չբացահայտենք, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի և ոմանց հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա:

Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնվել են բավարարել հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու, իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշների:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին և հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ և միշտ այդպես է լինելու»:

Այս խորագրի վերջին նյութերը