Մինսկի խումբը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռին
«Ազատության» փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:
Աղբյուրը հիշեցնում է, որ շփման գծում արձանագրված միջադեպից մեկ շաբաթ անց միջնորդները հարցի վերաբերյալ արդեն երկրորդ հայտարարությունն են տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»:
Միջնորդները նշելով, որ հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում՝ կոչ են անում դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը։