Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը անսարքությունների պատճառով այսօր չի գործել
Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում էքաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և 20.11.2014 թ. ժամը 09.00-ից աշխատանքները վերսկսելու համար:
Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը անսարքությունների պատճառով այսօր չի գործել