Ո՞ր հարցերի շուրջ կարելի է երկխոսել իշխանությունների հետ, իսկ որ հարցերի շուրջ՝ ոչ
Եռյակի այսօրվա օրակարգում կան մի քանի շատ կարևոր հարցեր, ու, բնականաբար, հարց է ծագում, թե ո՞ր հարցերի շուրջ եռյակը կարող է բանակցել իշխանությունների հետ, իսկ որ հարցերի շուրջ ոչ մի բանավեճ լինել չի կարող: Իշխանությունը պարտավոր է կատարել եռյակի ներկայացրած 12 պահանջները, այստեղ խոսելու, քննարկելու հարց չկա ու չի էլ կարող լինել: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Սաշիկի հետ ուղղակի հնարավոր չէ քննարկել «կարմիր գծերի» լինել-չլինելու հարցը: Գծերը չպետք է լինեն և վե՛րջ: Քննարկման առարկա չեն կարող լինել նաև սահմանադրական փոփոխությունները, դրանք ընդհանրապես չպետք է տեղի ունենան, այստեղ նույնպես քննարկելու հարց պարզապես չկա: Արտահերթ ընտրությունների հետ կապված կարելի է քննարկել հետևյալը. նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Իսկ միգուցե երկո՞ւսն էլ: Սա արդեն քննարկելու հարց է, բայց այն, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, դա նույնպես չի քննարկվում: Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված ասեմ, որ քննարկման առարկա է ընդամենը մեկ հանգամանք. իշխանություններն անցնում են լիովին 100 տոկոսանոց համամասնականի, թե՞ թողնում են 11 մեծամասնական տեղ ամեն մարզի ու Երևանի համար 1-ական ներկայացուցչի համար: Այ սա կարելի է քննարկել, բայց այն, որ ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, կրկին անգամ քննարկելու բան չէ:
Ո՞ր հարցերի շուրջ կարելի է երկխոսել իշխանությունների հետ, իսկ որ հարցերի շուրջ՝ ոչ
Եռյակի այսօրվա օրակարգում կան մի քանի շատ կարևոր հարցեր, ու, բնականաբար, հարց է ծագում, թե ո՞ր հարցերի շուրջ եռյակը կարող է բանակցել իշխանությունների հետ, իսկ որ հարցերի շուրջ ոչ մի բանավեճ լինել չի կարող:
Իշխանությունը պարտավոր է կատարել եռյակի ներկայացրած 12 պահանջները, այստեղ խոսելու, քննարկելու հարց չկա ու չի էլ կարող լինել: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Սաշիկի հետ ուղղակի հնարավոր չէ քննարկել «կարմիր գծերի» լինել-չլինելու հարցը: Գծերը չպետք է լինեն և վե՛րջ:
Քննարկման առարկա չեն կարող լինել նաև սահմանադրական փոփոխությունները, դրանք ընդհանրապես չպետք է տեղի ունենան, այստեղ նույնպես քննարկելու հարց պարզապես չկա:
Արտահերթ ընտրությունների հետ կապված կարելի է քննարկել հետևյալը. նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Իսկ միգուցե երկո՞ւսն էլ: Սա արդեն քննարկելու հարց է, բայց այն, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, դա նույնպես չի քննարկվում:
Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված ասեմ, որ քննարկման առարկա է ընդամենը մեկ հանգամանք. իշխանություններն անցնում են լիովին 100 տոկոսանոց համամասնականի, թե՞ թողնում են 11 մեծամասնական տեղ ամեն մարզի ու Երևանի համար 1-ական ներկայացուցչի համար: Այ սա կարելի է քննարկել, բայց այն, որ ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, կրկին անգամ քննարկելու բան չէ:
Վազգեն Պետրոսյան