«Եռյակը» կհրավիրի հանրահավաք–երթ, կիրականացնի շտաբային աշխատանքներ, իշխանության հետ բանակցություններն էլ բացառվում են (տեսանյութ)
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ շատ արդյունավետ նիստ է եղել։
–«Եռյակի» կողմից լիազորված եմ ասել, որ 12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցությունների մեջ «եռյակը» որևէ իմաստ չի տեսնում, և այդ կետերի շուրջ բանակցությունների առաջարկները ոչ այլ ինչ են, քան ընդդիմությանը երկարաժամկետ, անպտուղ, իմտիացոն քննարկումների մեջ ներքաշելու, ժամանակ շահելու և շարժման թափը կոտրելու նպատակ։ Քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները, առանց «եռյակի» հետ քննարկելու էլ, կարող են կատարել այդ կետերը,–ընդգծել է Լ. Զուրաբյանը։
Այս աշխատանքային հանդիպմանը քննարկվել է նաև զանգվածային, հրապարակային միջոցառումների հետ կապված հարցը։ Որոշվել է դեկտեմբերի 10–ին՝ ժամը 13:00–ին, Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել, այնուհետև երթ իրականացնել։
–Մարդու իրավունքների օրվա հետ կապված՝ երթն այս անգամ կլինի համաժողովրդական շարժման միջոցառում։ Այդ օրն Ազատության հրապարակում կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, մեր հետագա անելիքները, և հզորագույն մի երթ ենք պատրաստվում անցկացնել Երևանում,–ասել է Լ. Զուրաբյանը։
«Եռյակը» վերջնական որոշում է կայացրել համաժողովրդական շարժման կառույցների ստեղծման կառուցվածքային հարցերի հետ կապված։ Մասնավորապես, կձևավորվի համաժողովրդական շարժման քաղաքական խորհուրդ, որում ներգրավված կլինեն տարածքային կառույցների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի համակարգման, ՀԿ–ների հետ աշխատանքի կառույցները, կլինեն նաև միասնական տեղեկատվական կենտրոն, քաղաքացիների իրավական աջակցության, Սփյուռքի համայնքների հետ աշխատանքային խումբ և երիտասարդական կառույցների համագործակցության կենտրոն։
–Սրանով պետք է ապահովենք ժողովրդի և նրա տարբեր շերտերի ակտիվ ընդգրկումը շարժմանը,–նշել է Կոնգրեսի խմբակցության ղեկավարը։
«Եռյակի» այսօրվա հանդիպման հաջորդ որոշումը վերաբերում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխության հետ կապված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցին:
–Համամասնական համակարգին անցնելու և ընտրողների ցուցակները հրապարկելու հարցը 12 կետերից մեկն է։ Եթե իշխանությունները հայտնում են 12 կետերի պատրաստակամության մասին, ապա մենք այդ հնարավորությունն անմիջապես տալիս ենք. այդ քայլով կստուգվի՝ Սերժ Սարգսյանն ինքն իր խոսքին որևէ արժեք տալի՞ս է, թե՞ ոչ։ Մեր նպատակն է կա՛մ հասնել այդ խոսքերի իրականացմանը, կա՛մ ապացուցել դրա դատարկությունը։ Մենք իշխանության խոսքերին չենք վստահում,–հավելել է Լ. Զուրաբյանը։
Նա նաև հավելել է, որ իշխանափոխության համար բոլոր նախադրյալները կան, և հիմա «եռյակը» զբաղված է այդ հաղթանակի կազմակերպման գործով։

7or.am