Չեռնոգորիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել նորածնի մահվան պատճառով
Չեռնոգորիայի առողջապահության նախարար Միոդրագ Ռադունովիչը նախօրեին հրաժարական է տվել։ Նա հստակեցրել է, որ այդ որոշումն ընդունել է Բիելո–Պոլե քաղաքի հիվանդանոցի ծննդատանը պատահածի կապակցությամբ։ Այնտեղ վարակից 5 նորածին է հիվանդացել, որոնցից մեկը մահացել է։ Ռադունովիչի խոսքերով՝ երկրի վարչապետն ընդունել է հրաժարականի դիմումը։ Չեռնոգորյան առողջապահության նախկին նախարարն ընդգծել է մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը՝ «հավաքարարից մինչև նախարար»։ Թեև նա նշել է, որ չի կարող ուղիղ պատասխանատվության ենթարկվել նա, ում չեն տեղեկացրել հիվանդանոցում կատարվածի մասին, սակայն հանդիսանալով այդ համակարգի ղեկավար՝ պատասխանատու է դրա համար։ Չորս վարակված նորածիններն այժմ բուժվում են Չեռնոգորիայի կլինիկական կենտրոնում։
Չեռնոգորիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել նորածնի մահվան պատճառով
Չեռնոգորիայի առողջապահության նախարար Միոդրագ Ռադունովիչը նախօրեին հրաժարական է տվել։
Նա հստակեցրել է, որ այդ որոշումն ընդունել է Բիելո–Պոլե քաղաքի հիվանդանոցի ծննդատանը պատահածի կապակցությամբ։
Այնտեղ վարակից 5 նորածին է հիվանդացել, որոնցից մեկը մահացել է։ Ռադունովիչի խոսքերով՝ երկրի վարչապետն ընդունել է հրաժարականի դիմումը։
Չեռնոգորյան առողջապահության նախկին նախարարն ընդգծել է մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը՝ «հավաքարարից մինչև նախարար»։ Թեև նա նշել է, որ չի կարող ուղիղ պատասխանատվության ենթարկվել նա, ում չեն տեղեկացրել հիվանդանոցում կատարվածի մասին, սակայն հանդիսանալով այդ համակարգի ղեկավար՝ պատասխանատու է դրա համար։
Չորս վարակված նորածիններն այժմ բուժվում են Չեռնոգորիայի կլինիկական կենտրոնում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։