Քաղաքական

19.11.2014 12:37


ԲՀԿ–ական պատգամավորը հերքում է Գալուստ Սահակյանի խոսքերը (տեսանյութ)

ԲՀԿ–ական պատգամավորը հերքում է Գալուստ Սահակյանի խոսքերը (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հերքում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, թե «եռյակը» ցանկություն է հայտնել առանձին-առանձին քննարկել բոլոր 12 պահանջները, և բանակցությունները, այդուհանդերձ, շարունակվելու են։

Մ. Մելքումյանն այսօր ճեպազրույցում պնդել է, որ իրենք որևէ բովանդակային կամ բանակցային գործընթացի պատրաստակամություն չեն հայտնել։

–ԲՀԿ–ն վերահաստատել է իր քաղաքական դիրքորոշումն առ այն, որ Կառավարությունն ունի ռեսուրսներ, միջոցներ, և հենց նրա՛ գործառույթն է իրականացնելու այդ 12 կետերը։ Հիմա մենք ի՞նչ քննարկենք նրանց հետ։ Թող ցույց տան, որ կարողանում են կատարել, հետո մենք, զուգահեռ գնացող քաղաքական գործընթացներով, արդեն կթելադրենք հետագան,–ընդգծել է Մ. Մելքումյանը։

Նա նաև հավելել է, որ բացի ԸՕ–ն փոխելուց՝ բոլոր 12 կետերի կատարումն էլ կարելի է համարել իշխանության խոսքերի ազնվության ապացույց։

–Բայց ԸՕ–ի փոփոխությունը նաև քաղաքական օրակարգի հարց է։ Մենք ժամանակ չունենք. պետք է բոլոր հարցադրումների հետ կապված օպերատիվ, հստակ ցանկություն հայտնեն, որ կատարելու են,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը