Այսօր Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը միաձայն ընդունեց Միքայել Մելքումյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Նախագիծը շրջանառության մեջ էր դեռևս 2013 թվականի նոյեմբերի 26-ից, 2014 թվականի հունվարի 31-ին ներկայացվել էր նախագծի լրամշակված տարբերակը, այնուհետև առաջինից երկրորդ և երկրորդից երրորդ ընթերցում նախագծում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ, ընդունվել էին բազմաթիվ առաջարկություններ, որոնք օրենքի նախագիծը կատարելագործելու նպատակ են հետապնդել:
«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության մայր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այնպիսի կարևորագույն խնդիրների լուծմամբ, կանոնակարգմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են երկրի տնտեսության զարգացման, արտահանման կառուցվածքի կատարելագործմամբ, բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Օրենքը սահմանում է նաև արդյունաբերության օբյեկտներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները, արդյունաբերական գոտիների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները:
ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով սույն համակարգային օրենքի ընդունումը կնպաստի հանրապետությունում, այդ թվում՝ մարզերում և գյուղական համայնքներում, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կասեցմանը, փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկատիրության զարգացմանը, արդյունաբերության պետական կարգավորման և աջակցության համակարգմանը, արդյունաբերական արտադրության արդյունավետության և տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը, հսկայածավալ ներդրումների ներգրավմանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս` Մարգարիտ Ավետիսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ տարվա ասպիրանտ Հասմիկ Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ օրենքը գործողության մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից:
ՀՀ օրենսդրությունը համալրվեց ևս մեկ մայր օրենքով

«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հետևյալ հղմանը՝ http://www.parliament.am/draftreading_docs5/3/K-397_DR3.pdf: