Իշխանություներին ավելի մոտ է «պոտյոմկինյան գյուղերի» գաղափարը, քան խնդիրների ռեալ լուծումը
Երբ Արիստոտելն իր աշխատանքներում սահմանեց «քաղաքականություն» հասկացողությունը՝ որպես «պետությունը կառավարելու լավագույն ուղիների մասին տեսություն», նրա պատկերացման մեջ անգամ չէր կարող տեղավորվել, որ դարեր անց հայտնվելու է մի պետություն, որի իշխանություններն իրենց գործունեությամբ փորձելու են ապացուցել, որ քաղաքականությունն իրականում «պետությունը կառավարելու վատագույն ուղիների մասին տեսություն է», և որ թեզը պետք է ոչ միայն տեսություն մնա, այլ իրագործվի ռեալ կյանքում:
«Մայրաքաղաքում նկարազարդվել է 269 բակային տարածք: Այս տարի գունազարդվել է 9 շենք: Թե՛ այս և թե՛ մյուս բակերի նկարազարդման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի», - գրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Սա, իհարկե, ինքնին լավ գաղափար է. չէ՞ որ մեզանից շատերը միայն կողմ են, որ մեր քաղաքն ավելի պայծառ և գունազարդ դառնա: Սակայն ցանկացած գաղափար պետք է ադեկվատ լինի իրականությանը և ստեղծված պայմաններին: Տվյալ պարագայում գաղափարն ու իրականությունն իրար մոտ են այնքան, որքան, օրինակ, Երկիր մոլորակն ու Նեպտունը: Ախր, կարծես թե տրամաբանական է, որ սկզբից պետք է լուծել առաջնահերթ խնդիրները, իսկ հետո նոր փողերը ինչ-որ շռայլությունների վրա ծախսել: Բայց, արի ու տես, որ մեր երկրում տրամաբանությունն ինչ-որ սպեցիֆիկ դրսևորումներ է ստանում:
Սա մեր քաղաքի սրտում՝ Աբովյան 26 փողոցում գտնվող մուտքերից մեկի վիճակն է, որը, ի դեպ, արդեն մի քանի տարի մնում է անփոփոխ: Շենքի բնակիչները, իհարկե, փորձում են սեփական միջոցներով ինչ-որ բան անել, սակայն պարզ է, որ դա բավարար չէ մուտքը պատշաճ տեսքի բերելու համար: Սա, կրկնում եմ, կենտրոնում գտնվող մուտքերից մեկի (այն էլ նկարեցի մային 1-ին հարկը) վիճակն է։ Դե, իսկ ծայրամասերում գտնվող շենքերի մուտքերի մասին անգամ չեմ խոսում (կարող եք, օրինակ, այցելել Շինարարների 15/2 շենք, որի մուտքը նույնպես բավականին ողբալի վիճակում է):
Եվ նման խնդիրների առկայության պարագայում մենք նկարազարդման աշխատանքներով ենք զբաղված, թեև պետք է որ վերանորոգման աշխատանքների վրա միջոցներ ծախսեինք:
Բայց դե, այս իշխանություներին ավելի մոտ է հայտնի «պոտյոմկինյան գյուղերի» գաղափարը, քան խնդիրների ռեալ լուծումը: Դրա համար էլ ապրում ենք այնպես, ինչպես ապրում ենք. բյուջեի դեֆիցիտը մեզանից անպակաս է, իսկ «ատկատների» մեխանիզմը մեր երկրում իսկական «perpetuum mobile» է դարձել:
Հ.Գ.: Ներողություն եմ խնդրում նկարների որակի համար:Ինչպիսին է մուտքը, այնպիսին էլ նկարներն են:

Նինա Մարգարյան