Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–նուսրա»–ի ահաբեկիչների գրոհը
Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–նուսրա» խմբավորման ահաբեկիչների գրոհը Էլ–Բաաս քաղաքում, Էլ–Քունեյթրա նահանգում՝ Դամասկոսից 40 կմ հարավ։ Ինչպես հայտնել է «Ալ–Վաթան» թերթը, սպանվել և վիրավորվել են տասնյակ զինված ծայրահեղականներ։ Զինյալները փորձում էին գրոհով վերցնել մի շարք հարակից բնակավայրեր, սակայն հետ են մղվել։ Սպանվել է նրանց դաշտային հրամանատար Սաբիթ ալ–Քարթավին։ Ռազմական աղբյուրները հերքել են տեղեկատվությունը, որ զինված ընդդիմությանը հաջողվել է գրավել Էլ–Բաաս քաղաքի կենտրական արգելակետերից մեկը, և շրջապատել քաղաքապետարանը։ Երկրի հարավարևմտյան ճակատում զինծառայողները կանգնեցրել են 20 ահաբեկչից բաղկացած ավազակախումբ Աս–Սալյամ մայրուղու շրջանում։ Բոլոր զինյալները զոհվել են հրաձգության ընթացքում։
Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–նուսրա»–ի ահաբեկիչների գրոհը
Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–նուսրա» խմբավորման ահաբեկիչների գրոհը Էլ–Բաաս քաղաքում, Էլ–Քունեյթրա նահանգում՝ Դամասկոսից 40 կմ հարավ։ Ինչպես հայտնել է «Ալ–Վաթան» թերթը, սպանվել և վիրավորվել են տասնյակ զինված ծայրահեղականներ։
Զինյալները փորձում էին գրոհով վերցնել մի շարք հարակից բնակավայրեր, սակայն հետ են մղվել։ Սպանվել է նրանց դաշտային հրամանատար Սաբիթ ալ–Քարթավին։
Ռազմական աղբյուրները հերքել են տեղեկատվությունը, որ զինված ընդդիմությանը հաջողվել է գրավել Էլ–Բաաս քաղաքի կենտրական արգելակետերից մեկը, և շրջապատել քաղաքապետարանը։
Երկրի հարավարևմտյան ճակատում զինծառայողները կանգնեցրել են 20 ահաբեկչից բաղկացած ավազակախումբ Աս–Սալյամ մայրուղու շրջանում։ Բոլոր զինյալները զոհվել են հրաձգության ընթացքում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։