Լրահոս

19.11.2014 11:55


Մադուրոն 28 օրենք է ստորագրել ազգային տնտեսությունը խթանելու նպատակով

Մադուրոն 28 օրենք է ստորագրել ազգային տնտեսությունը խթանելու նպատակով

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախօրեին 28 օրենք է ստորագրել, որոնք կոչված են խթանելու ազգային տնտեսությունը։ Դա բացատրվում է նրանով, որ այսօր լրանում է ուղիղ մեկ տարի առաջ երկրի ղեկավարին Ազգային ասամբլեայի տրամադրած օրենսդրական հատուկ լիազորությունների ժամկետը։
«2015 թվականի հունվարի 1-ի առավոտյան պետք է մեկնարկի տնտեսական խնդիրների լուծման և տնտեսական ոլորտում հետամնացության վերացման վերջնական փուլը»։
Նախագահական որոշումների փաթեթը ներառում է հատուկ տնտեսական գոտիների, արտասահմանյան ներդրումների, հակամենաշնորհային օրենքներ և իրավական այլ նորմեր։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը