Լրահոս

19.11.2014 11:30


Հունաստանի պաշտպանության և էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման

Հունաստանի պաշտպանության և էկոնոմիկայի նախկին նախարարը դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման

Առաջին ատյանի աֆինյան դատարանը նախօրեին Հունաստանի պաշտպանության և էկոնոմիկայի նախկին նախարար Յաննոս Պապանտոնիուին և նրա կնոջը՝ Ստավրուլ Կուրակուին, դատապարտել է չորս տարվա պայմանական ազատազրկման1.3 մլն եվրո եկամուտը թաքցնելու համար։ Այս մասին հաղորդել է «NERIT» հունական պետական հեռուստաընկերությունը։

Նա մեղադրվում է 2009 թվականի հայտարարագրում այդ գումարը չներկայացնելու համար. գումարը փոխանցվել է Շվեյցարիայի անգլիական բանկում նրա հաշվին։
Հինգշաբթի նախատեսված է Պապանտոնիուի երկրորդ գործի դիտարկումը, որը կապված է 2008–իննախկին նախարարի հարկային փաստաթղթերում առկա ոչ ճշգրիտ տեղեկությունների հետ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը