Աշխարհ

19.11.2014 10:55


Քուրդ աշխարհազորայիններն «Իսլամական պետությունից» ազատագրել են Քոբանիի զգալի հատվածը

Քուրդ աշխարհազորայիններն «Իսլամական պետությունից» ազատագրել են Քոբանիի զգալի հատվածը

Քրդական ինքնապաշտպանական ուժերն «Իսլամական պետությունից» ազատագրել են Քոբանի քաղաքի զգալի հատվածը թուրք–սիրիական սահմանին։ Ինչպես նախօրեին հայտարարել է տարածքային վարչության ներկայացուցիչ Իդրիս Նահասանը, վարձկանների ձեռքում մնում է քաղաքային շրջանների 20%-ից էլ քիչ մասը։
«Աշխարհազորայինները զինյալներից վեց շենք են ազատագրել քաղաքապետարանի մոտ։ Զգալի թվով զենք և զինամթերք է առգրավվել, այդ թվում՝ ականանետներ», – նշել է նա։
«Ֆիրաթ» քրդական տեղեկատվական գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում 23 իսլամիստ է ոչնչացվել, այդ թվում՝ երկու դաշնային հրամանատար «Բուրկան էլ–Ֆուրաթ» ջոկատից։
ԱՄՆ ավիացիան վերջին 48 ժամվա ընթացքում այդ տարածքում առնվազն 11 ավիահարված է հասցրել ԻՊ–ին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը