Այսօր՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի քվեարկություններից հետո, տեղի է ունենալու ոչիշխանական խմբակցությունների հերթական աշխատանքային փակ հանդիպումը։
ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» քննարկելու են «եռյակի» օրակարգային հարցերը։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ քննարկվել էին համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդի, կենտրոնական շտաբի, ինչպես նաև մարզերում ձևավորվելիք կոորդինացնող շտաբների կառուցվածքները և կանոնադրային խնդիրները։
–Որոշակի համաձայնության եկել ենք. յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացրել է իր տարբերակները, ընդհանուր մոտեցում կա, բայց դա պետք է քննարկվի նաև կուսակցությունների ներսում, և հաջորդ հանդիպման ժամանակ, կարծում եմ, կունենանք միասնական փաստաթուղթ,–«եռյակի» նախորդ հանդիպումից հետո նշել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Այսօր «եռյակի» նիստն է

7or.am