Ղարիբաշվիլի. «Վրաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ»
Վրաստանը պատրաստ է «շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ»։ Այս մասին այսօր հայտարարել է հանրապետության վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Բրյուսել այցի արդյունքները։ «Մենք կարողացել ենք ուղիղ երկխոսություն սկսել և պատրաստ ենք այն շարունակել կառուցողական ոճով, – ասել է նա։–Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ մենք սկզբունքային ենք լինելու Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում»։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վերջին երկու տարում կարողացել է նվազագույնի հասցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Ղարիբաշվիլի. «Վրաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ»
Վրաստանը պատրաստ է «շարունակել կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ»։ Այս մասին այսօր հայտարարել է հանրապետության վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Բրյուսել այցի արդյունքները։
«Մենք կարողացել ենք ուղիղ երկխոսություն սկսել և պատրաստ ենք այն շարունակել կառուցողական ոճով, – ասել է նա։–Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ մենք սկզբունքային ենք լինելու Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում»։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վերջին երկու տարում կարողացել է նվազագույնի հասցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։