Վիկտորյա Նյուլանդը կուղեկցի փոխնախագահ Բայդենին Ուկրաինա և Թուրքիա այցի ժամանակ
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նյուլանդը կուղեկցի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին նոյեմբերի 20-23–ը Կիև և Ստամբուլ այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 18-ին Նյուլանդը կժամանի Բրյուսել՝ ՆԱՏՕ–ի անդամ–երկրների և ԵՄ ղեկավարների հետ հանդիպմանը, այդ թվում՝ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի նոր անդամների։ Նրանք կքննարկեն տրանսատլանտյան և համաշխարհային խնդիրներ։ Դրանից հետո պետքարտուղարի օգնականը կմեկնի Ռիգա, որտեղ նոյեմբերի 19-20–ը նախատեսվում են հանդիպումներ երկրի իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Նյուլանդը Կիև կժամանի նոյեմբերի 20-ին։
Վիկտորյա Նյուլանդը կուղեկցի փոխնախագահ Բայդենին Ուկրաինա և Թուրքիա այցի ժամանակ
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նյուլանդը կուղեկցի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին նոյեմբերի 20-23–ը Կիև և Ստամբուլ այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 18-ին Նյուլանդը կժամանի Բրյուսել՝ ՆԱՏՕ–ի անդամ–երկրների և ԵՄ ղեկավարների հետ հանդիպմանը, այդ թվում՝ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի նոր անդամների։ Նրանք կքննարկեն տրանսատլանտյան և համաշխարհային խնդիրներ։
Դրանից հետո պետքարտուղարի օգնականը կմեկնի Ռիգա, որտեղ նոյեմբերի 19-20–ը նախատեսվում են հանդիպումներ երկրի իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Նյուլանդը Կիև կժամանի նոյեմբերի 20-ին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։