Յացենյուկ. «Ուկրաինան մտադիր է ավելացնել ատոմային էներգետիկայի հզորությունը»
Ուկրաինան իր առջև ատոմային էներգետիկայի հզորության ավելացման խնդիր է դնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսում։ Յացենյուկը նշել է, որ ներկա դրությամբ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է «Էներգոատոմ» ընկերության աէկում։ «Մենք խնդիր ենք դնում ընկերության հզորության ավելացման և համապատասխանաբար՝ հոսանքի ծավալների ավելացման, որն արտադրվում է ատոմային ռեակտորներից» – ասել է նա։ Այդ ենթատեքստում վարչապետը նշել է, որ մտադիր է ամրապնդել համագործակցությունն ամերիկյան «Westinghouse» ընկերության հետ։
Յացենյուկ. «Ուկրաինան մտադիր է ավելացնել ատոմային էներգետիկայի հզորությունը»
Ուկրաինան իր առջև ատոմային էներգետիկայի հզորության ավելացման խնդիր է դնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսում։
Յացենյուկը նշել է, որ ներկա դրությամբ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է «Էներգոատոմ» ընկերության աէկում։
«Մենք խնդիր ենք դնում ընկերության հզորության ավելացման և համապատասխանաբար՝ հոսանքի ծավալների ավելացման, որն արտադրվում է ատոմային ռեակտորներից» – ասել է նա։
Այդ ենթատեքստում վարչապետը նշել է, որ մտադիր է ամրապնդել համագործակցությունն ամերիկյան «Westinghouse» ընկերության հետ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։