Լրահոս

18.11.2014 16:57


Միքայել Մելքումյան. «Եթե ոչինչ չի արվել, մենք ի՞նչը քննարկենք»

Միքայել Մելքումյան. «Եթե ոչինչ չի արվել, մենք ի՞նչը քննարկենք»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ԲՀԿ–ն և «Ժառագությունը» բովանդակային որևէ քննարկում չեն կատարել։ Այս մասին խորհրդակցությունից հետո նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

–Մենք ո՛չ բովանդակային, ո՛չ որևէ ձևաչափի քննարկում չարեցինք։ Պարզապես ներկայացրեցինք մեր քաղաքական դիրքորոշումը, որ Կառավարությունը 12 կետերը կատարելու ժամանակ ուներ, բայց որևէ կետ մինչ օրս չի կատարել: Վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ կան կետեր, որոնց կատարումը լրացուցիչ ներդրումներ, ժամկետներ չի պահանջում։ Բայց, միևնույն է, չեն կատարվել դրանք։ Կառավարությունն ունի դրանք կատարելու լծակները, թող անեն, ո՞վ է խանգարում: Եթե ոչինչ չի արվել, մենք ի՞նչը քննարկենք,–հավելել է ԲՀԿ–ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը