Լրահոս

18.11.2014 17:01


Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատն ընդունել է սինագոգի ահաբեկչության պատասխանատվությունը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատն ընդունել է սինագոգի ահաբեկչության պատասխանատվությունը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատն այսօր ընդունել է Երուսաղեմում ահաբեկչության պատասխանատվությունը, որին զոհ է գնացել չորս իսրայելացի։ Այս մասին նշվում է ծայրահեղականների կողմից տարածված հայտարարությունում։
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ երկու պաղեստինցի, որոնք ներխուժել են Երուսաղեմի սինագոգներից մեկը, և աղոթքի ժամանակ սպանել չորս մարդու, պատկանում էին «Աբու Ալի Մուստաֆա նահատակի ջոկատին»։ Ահաբեկիչները, զինված հրազենով և սառը զենքով, հասցրել են վիրավորել, տարբեր տվյալներով, վեցից ութ մարդու։ Դրանից հետո նրանք ոչնչացվել են ոստիկանության կողմից։ Պատահարը տեղի է ունեցել Հար–Նոֆ շրջանում՝ Երուսաղեմի արևմուտքում։

«Աբու Ալի Մուստաֆա նահատակի ջոկատի» ղեկավարը հայտարարել է, որ դա բնական արձագանք է «սիոնիստական ռեժիմի կողմից հանցագործություններին պաղեստինյան ժողովրդի նկատմամբ և Ալ–Աքսա մզկիթի սրբապղծման»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը