ՄՀՀ կապերի և լրատվության պատասխանատու. «Երեկ տեղի է ունեցել ապօրինություն»
Այսօրվա ասուլիսին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, խոսելով համալիրում տեղի ունեցած երեկվա պատահարի մասին, նշել է, որ կատարվել է ՄՀՀ բռնազավթում և ապօրինի շահագործում այն գույքի, որը գտնվում է ՄՀՀ–ում և չի պատկանում համալիրին. «Այնտեղ բազմաթիվ այլ կազմակերպությունների և անհատների պատկանող գույք կա, որի մասին արդեն բազմիցս նշել ենք», – ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ իրավունք չկա մեկ ուրիշի կողմից շահագործել այդ գույքը։
«Երեկ տեղի է ունեցել ապօրինություն, որին, ի զարմանս ինձ, մասնակցել է նաև ՀՀ վարչապետը։ Շատ տարօրինակ է դա ինձ համար։ Եվ, բացի այդ, գնդապետ Գուրգեն Խաչատրյանի թեթև ձեռքով հոկտեմբերի 15-ից ազատվել են ՄՀՀ–ի նախկին պահակային ծառայողները և հրշեջ ծառայության աշխատակիցները», – ասել է բանախոսը։
Կորյուն Գրիգորյանը շեշտել է, որ 2005–ից մինչ օրս՝ սեփականատիրոջ շահագործման ժամանակ, նման ոչ մի պատահար չի եղել. «Երկրորդ անգամ փորձեցին շահագործել համալիրը, և ունենք այն, ինչ ունենք»։
Ինչ վերաբերում է գույքի վնասի չափին, բանախոսը նշել է, որ իրենց թույլ չեն տալիս մոտենալ և տեսնել՝ ինչ է կատարվում ներսում. «Նույն Գուրգեն Խաչատրյանի հրահանգով այսօր էլ ոչ ոք չի կարողանում մոտենալ ընդհանրապես այդ հարկաբաժնին...»։
–Զավթել են՝ հերիք չի, մի հատ էլ չեն թողնում՝ գնանք տեսնենք մեր սեփական գույքը, որն, ի դեպ, իդեալական վիճակում է եղել։
Ըստ Գրիգորյանի՝ նման մասշտաբի միջոցառում անցկացնելիս նախկին սեփականատիրոջ ժամանակ պայմանագրում կար կետ, որը վերաբերում էր շտապ օգնության և հրշեջ ծառայության առկայությանը։
«Հազարավոր երիտասարդների հավաքում եք այնտեղ՝ հսկայածավալ կառույցում՝ ոչ մի անվտանգության միջոցներ ձեռք չառնելո՞վ։ Փառք Աստծո, որ երեկ մենք մարդկային ինչ–որ զոհեր և այլն չունեցանք։ Ես շատ ուրախ եմ գոնե դրա համար, բայց այն, ինչ տեղի ունեցավ, շատ կանխատեսելի էր այդ կարգի մոտեցման դեպքում։ Բազմիցս եմ ասել՝ կա փնթի աշխատանք, կա անփույթ վերաբերմունք... չկա զգոնություն»,–շեշտել է Գրիգորյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ դիմել են երկրի դատական ատյաններին, որպեսզի կալանք դնեն շարժական գույքի շահագործմանը, քանի որ դա ՄՀՀ ՓԲԸ–ին չպատկանող գույք է։ Սակայն ՀՀ դատական իշխանություններից ոչ մի արդյունք չկա։
Իսկ թե ինչ գործ ունի շոգեբաղնիքը համալիրում, Կորյուն Գրիգորյանը պատասխանել է, որ դա նախատեսված է մարզիկների համար. «Ինձ համար մի բան է անհասկանալի՝ համերգի ժամանակ (դա սպորտային միջոցառում չի՛) սաունան ի՞նչ գործ ուներ, որ բաց լիներ։ Ինչո՞ւ էր սաունան այրվել, – հարցադրել է նա,–համերգի ժամանակ ես չեմ կարծում, որ երգիչներից որևէ մեկը մկանները թուլացնելու կարիք է ունեցել երգելուց առաջ։ Այստեղից հետևություն, որ ուղղակի դարձրել են այն, ինչ ասում էի՝ «բարդել»։ Հակառակ դեպքում սաունայի բացելը ես չեմ հասկանում։ Եթե դա լիներ սպորտային միջոցառում, ես տրամաբանորեն կընդունեի՝ այո, բացել են, որովհետև սպորտսմենները պետք է նախապես մկանները տաքացնեն։
Կորյուն Գրիգորյանի հետ «7օր»-ի հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am