Լրահոս

18.11.2014 15:16


24 ծննդաբերող կին է ստանում 1մլն դրամից ավելի աշխատավարձ

24 ծննդաբերող կին է ստանում 1մլն դրամից ավելի աշխատավարձ

ԱԺ արտահերթ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պնդել է, որ սա ևս մեկ խթան կհանդիսանա ծնելիության աճի համար։ Անդրադառնալով մեղադրանքներին, որ գործող իշխանությունն աշխատող կանանց մայրերի նպաստները կրճատում է՝ Հ. Հակոբյանը նշել է.

–Դա բացարձակապես այդպես չէ: Այնպիսի հարցադրումներ եղան, կարծես մենք սեղաններին ուտում, խմում ենք, մայրերի փողն էլ կտրում ենք: Ասե՛ք, ո՞ր մոր փողն է կտրվում: Մենք ուզում ենք հիմնել աղքատ ընտանիքում երեխա ունենալու համակարգ:

Նա նաև հայտնել է, որ ընթացիկ տարվա ինը ամիսների տվյալներով՝ ընդամենը 24 ծննդաբերող կին կա, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, և ստանում են 1մլն դրամից ավելի աշխատավարձ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը