ԱՎԾ. «2013–ին Հայաստանում բնակչության գրեթե ամեն երրորդը եղել է աղքատ»
Այսօրվա ասուլիսին Ազգային վիճակագրական ծառայության Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան ներկայացնելով Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ իրականացրած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» հետազոտության արդյունքները՝ նշել է, որ աղքատությունը Հայաստանում դեռևս 2013-ին գերազանցել է 2008-ի մակարդակը։
Ըստ սպառման՝ 2008–ին աղքատության ցուցանիշը Հայաստանում կազմել է 27, 6 տոկոս, իսկ 2013–ին` 33 տոկոս:
Բանախոսն ընդգծել է, որ 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009–ի տնտեսության խոր անկումն էր: 2013–ին բնակչության գրեթե ամեն երրորդը եղել է աղքատ, որից 13,3 տոկոսը (408 000)՝ շատ աղքատ, իսկ 2,7 տոկոսը (82 000)` ծայրահեղ աղքատ:

7or.am