Լրահոս

18.11.2014 13:38


Իրանական միջուկային ծրագրի խնդրով բանակցությունների եզրափակիչ փուլը կմեկնարկի Զարիֆի և Էշթոնի հանդիպումով

Իրանական միջուկային ծրագրի խնդրով բանակցությունների եզրափակիչ փուլը կմեկնարկի Զարիֆի և Էշթոնի հանդիպումով

Վիեննայում Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունների վերջնական փուլը կմեկնարկի Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին գործերի վարչության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումով։ Այս մասին հաղորդել է իրանական «Պրեսս–TV» հեռուստաընկերությունը։
Ինչպես սպասվում է, հանդիպմանը կդիտարկվեն վերջին օրերին բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև հետագա քննարկումների ծրագիրը։
Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի խնդրով որոշիչ փուլը և կողմերի կողմից համընդգրկուն համաձայնագրի կնքման վերջնաժամկետը նոյեմբերի 24-ն է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը