Կարծիք

18.11.2014 13:13


Արմեն Ասլյան.

Արմեն Ասլյան.
1in.am-ի կրտսեր եղբայր համարվող և սովորաբար ադրբեջանահաճո և կեղծ արևմտամետ դիրքերից հանդես եկող Lragir.am կայքը այս անգամ սպեկուլյացիա է անում խփված ինքնաթիռի թեմայով: Իսկ որպես պատրվակ՝ շահարկում է ՀԱՕԿ որոշումը Բաքվում կայանալիք Եվրոպական Օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանին մասնակցելու հարցը: Թվում է, թե ընդհանրապես բանականության սահմաններում որևէ կապ չունեցող այս երկու հարցերով անհնար է միավորներ հավաքել պատվիրատուի առաջ, բայց, արի ու տես, որ ոմանց դա հաջողվում է:
Փորձենք հիմնավորել, թե ինչու է ՀԱՕԿ պատվիրակությունը մեկնում Բաքու. Հայաստանը Հյուսիսային Կորեա չէ և չի կարող լինել մեկուսացման մեջ: Հայաստանի պատվիրակությունը պետք է մասնակցեր նստաշրջանին, անկախ նրանից՝ այդ նստաշրջանը կանցկացվեր Փարիզում, Լոնդոնում, թե Բաքվում, որովհետև միշտ պետք է ունենալ ներկայացուցիչներ Հայաստանի շահերը պաշտպանելու համար: Պետք է պատրաստ լինել հարցեր բարձրացնելու և համախոհներ ձեռք բերելու համար, այլ ոչ թե հայտնի շենքից թոշակ ստանալու էժան պատվերներ կատարել: Տարբեր անուններով գեբելսյան տարբեր կայքերով հանդես եկող մեկնաբան Հակոբ Բադալյանը և իր տերերը ավելի լավ կանեին՝ նավթադոլարներից կամ ուղղաթիռի կործանման մասին խոսելուց առաջ հիշեին աղասիենոքյանների, իգորմուրադյանների, դավիթշահնազարյանների և այդ շարքի վերլուծաբանների «վերլուծությունները» իրենց կայքերում, որոնցով ակնհայտ սատարում են իրենց տերերի՝ տարբեր միջազգային ատյաններում դրված ստորագրություններն ընդդեմ Արցախի: Օլիմպիական գաղափարները նման ստոր և ակնհայտ պատվիրված մեկնաբանություններով ստվերելը խոսում է նման զառանցանքների միտումնավոր կազմակերպման մասին, որն, անկասկած, հետապնդում է քաղաքական նպատակ: ՀԱՕԿ-ը պետք է հավատարիմ մնա Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կանոնադրությանը և սպորտային աշխարհում հաստատված կանոններին: Իսկ նման խմբակների գործունեությունը, որպես 5-րդ շարասյուն, չի կարող ազդել ՀԱՕԿ բնականոն աշխատանքների և երկրի միջազգային հեղինակությանը միտված քայլերի իրականացման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը