80-ամյա սերիական մարդասպանն ամուսնացել է 26-ամյա կնոջ հետ
ԱՄՆ իշխանությունները թույլատրել են սերիական մարդասպան, 80-ամյա Չարլզ Մենսոնին երրորդ անգամ ամուսնանալ։ Հանցագործը ցմահ ազատազրկման է դատապարտված ամերիկյան գաղութներից մեկում։ Տղամարդն ամուսնանալու է իր 26-ամյա երիտասարդ երկրպագուհու՝ Էֆթոն Էլայն Բարթոնի հետ։
«lifenews»–ի փոխանցմամբ՝ կառավարությունը դեռևս նոյեմբերի 8-ին տվել է ամուսնության թույլտվություն, և այժմ զույգն 80 օր ունի ընտանիք դառնալու համար։ Չարլզ Մենսոնը 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից է։ 1969 թվականի ամառվա ընթացքում նա և նրա երեք հանցակիցները, որոնք, այսպես կոչված, «Ընտանիք» ավազակախմբի անդամներ էին, յոթ մարդ են սպանել։ Զոհերի թվում էր դերասանուհի Շերոն Թեյթը՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու՝ ինն ամսական հղիության մեջ գտնվող կինը։
80-ամյա սերիական մարդասպանն ամուսնացել է 26-ամյա կնոջ հետ
ԱՄՆ իշխանությունները թույլատրել են սերիական մարդասպան, 80-ամյա Չարլզ Մենսոնին երրորդ անգամ ամուսնանալ։ Հանցագործը ցմահ ազատազրկման է դատապարտված ամերիկյան գաղութներից մեկում։ Տղամարդն ամուսնանալու է իր 26-ամյա երիտասարդ երկրպագուհու՝ Էֆթոն Էլայն Բարթոնի հետ։
«lifenews»–ի փոխանցմամբ՝ կառավարությունը դեռևս նոյեմբերի 8-ին տվել է ամուսնության թույլտվություն, և այժմ զույգն 80 օր ունի ընտանիք դառնալու համար։
Չարլզ Մենսոնը 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից է։ 1969 թվականի ամառվա ընթացքում նա և նրա երեք հանցակիցները, որոնք, այսպես կոչված, «Ընտանիք» ավազակախմբի անդամներ էին, յոթ մարդ են սպանել։ Զոհերի թվում էր դերասանուհի Շերոն Թեյթը՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու՝ ինն ամսական հղիության մեջ գտնվող կինը։