Աշխարհ

18.11.2014 12:43


Իրաքի անվտանգության ուժերը մտել են զինյալների կողմից զավթված նավթամշակող գործարանի տարածք

Իրաքի անվտանգության ուժերը մտել են զինյալների կողմից զավթված նավթամշակող գործարանի տարածք

Իրաքի անվտանգության ուժերը մտել են «Իսլամական պետության» զինյալների կողմից զավթված խոշոր նավթամշակող գործարանի տարածք։
Ինչպես փոխանցում է «SkyNews Arabia» հեռուստաալիքը, հատուկ գործողությունն իրականացվում է Բեյջի քաղաքում, որը գրավվել է ծայրահեղականների կողմից հունիսին։ Ուժայինները քանիցս քաղաքը վերադարձնելու փորձեր են կատարել։ Բնակավայրն ազատագրվել է միայն նախորդ շաբաթ։
Մինչ Բեյջիի գործարանի փակումը այնտեղ օրական 175 հազար բարել վառելանյութ էր արտադրվում։ Իրաքի ամենօրյա պահանջարկը 600-700 հազար է կազմում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը